ԱՄՆ հաջորդ առաջին տիկին Մելանյա Թրամփը շարունակում է ապրել Trump Tower երկնաքերի ամենավերջին հարկում գտնվող շքեղ պենթհաուսում, ինչը վրդովվեցնում է Նյու Յորքի տասնյակ հազարավոր բնակիչների:
Ինչպես հայտնում է The Independent-ը, մոտ 100.000 նյույորքցի ստորագրել է համապատասխան խնդրագիրը՝ պահանջելով, որ գլամուրային տիկինը որդու՝ Բարոնի հետ լքի Նյու Յորքը:
Պարբերականը մանրամասնում է, որ ավելի վաղ նախկին մոդելը հայտարարել էր, որ մտադիր է Նյու Յորքում մնալ այնքան, մինչև որ որդու ուսումնական տարին ավարտվի:
Քաղաքի բնակիչներին անհանգստացնում է այն փաստը, որ Նյու Յորքում անցկացրած յուրաքանչյուր օրվա դիմաց անվտանգության ծառայությունները 1 մլն դոլար են ծախսում Մելանյայի և նրա որդու անվտանգությունն ապահովելու համար:
Խնդրագիրը ստորագրողները դիմել են Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին ու քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին՝ պահանջելով այլևս չվճարել նորընտիր նախագահի կնոջ ու նրա որդու անվտանգության համար:
«Նյու Յորքի հարկատուները հրաժարվում են վճարել օրական 1 մլն դոլար միայն այն բանի համար, որ նա կարողանա այստեղ ապրել: Մեր վճարած հարկերը կարող են օգտագործվել ճանապարհների, դպրոցների կառուցման, նոր աշխատատեղեի ստեղծման և քաղաքի մյուս կարիքները հոգալու համար»,-նշվում է խնդրագրում:
Աղբյուրը մանրամասնում է, որ 10-ամյա Բարոնի ուսումնական տարին ավարտվելու է ամռան սկզբին, ուստի՝ նախագահը ստիպված է լինելու պարբերաբար Վաշինգտոնից Նյու Յորք թռչել՝ ընտանիքին տեսակցելու համար: Իսկ դա, ըստ The Independent-ի, հավելյալ ծախսեր կառաջացնի՝ ևս մեկ անգամ շարժելով նյույորքցիների զայրույթը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության պաշտոնական արարողությունը կայանալու է հունվարի 20-ին:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02