Հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է Եգիպտոսի Ռամզես II փարավոնի սիրելի կնոջ` Նեֆերտիտի թագուհու մումիֆիկացված ոտքերը:
Ինչպես ներկայացնում է rawstory.com-ը, Թուրինի Եգիպտական թանգարանում ցուցադրվող մումիֆիկացված ոտքերը հենց Եգիպտոսի նոր թագավորության 19-րդ արքայատոհմի թագուհուն են պատկանել, ով բնակվել է մ.թ.ա. 13-րդ դարում: Դա են ապացուցում գիտնականների միջազգային թիմի, այդ թվում` Յորքի համալսարանի հնագետների կատարած լայնածավալ ուսումնասիրությունները:
Արքունիքում սիրելի կնոջ կարգավիճակի շնորհիվ Նեֆերտիտի թագուհին հուղարկավորվել է զարդանախշ շքեղ դամբարանում, սակայն նրա հանգստավայրը կողոպուտի է ենթարկվել դամբարաններ թալանողների կողմից դեռևս հնագույն ժամանակներում: Բարեբախտաբար, որոշ իրեր մնացել էին իրենց տեղում, որոնք 1904 թվականին առաջին անգամ պեղումների ժամանակ հայտնաբերել է իտալացի հնաբան Էռնեստո Սկիապարելլին: Պեղումների ժամանակ հայտնաբերված իրերի թվում են եղել մումիֆիկացված ոտքերը:
Դրանք ուղարկվել են Թուրինի Եգիպտական թանգարան, որտեղ որոշվել է, որ դրանք պատկանել են Նեֆերտիտի թագուհուն, սակայն մինչ այսօր գիտական հետազոտություններ չէին արվել: Միայն վերջերս կատարված խորազնին ուսումնասիրությունը թույլ է տվել ենթադրել, որ դրանք կարող էին պատկանել եգիպտական հայտնի թագուհուն:




14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02