Քննիչը պետք է շահագրգիռ կողմ չլինի, չպիտի աշխատի մեղադրական կամ պաշտպանական կողմերի հետ: ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Ամբողջ կոնցեպցիայի հերն անիծվում է, չի կարելի, որ այսպես լինի: 20 տարի է աշխատում ենք, որ անկախ լինի նախաքննական մարմինը, հեչ ենք անում ամբողջը»,- ասաց Ջհանգիրյանը՝ խոսելով քրեական դատավարության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի շրջանակներում:
Պատգամավորը հիշեցրեց, որ դատախազությունից հանվեց նախաքննության կատարման լիազորությունը. նույն մարմինը չի կարող և՛ նախաքննություն, և՛ դրա նկատմամբ օբյեկտիվ ու անկողմնակալ դատախազական հսկողություն իրականացնել:
Ջհանգիրյանն ասաց, որ դրանից հետո առանձնացվեցին նաև նախաքննական մարմինները հսկողական մարմիններից, իսկ ահա այս գումարման ԱԺ-ն արդեն երկրորդ քայլը կատարեց՝ նախաքննական մարմինների ծավալի մեծամասնությունը առանձնացվեց որպես քննչական կոմիտե, ստեղծվեց նաև Հատուկ քննչական ծառայություն:
«Այս փոփոխությունը ներկայացվում էր որպես էքսպերիմենտ… պիտի առանձնացվեին նաև մնացած նախաքննական մարմինները: Այս ամենը կատարվում էր նրա համար, որ քննիչը չընդգրկվեր մեղադրանքի կամ պաշտպանողական կողմում, որ քննիչը անկախ լիներ, ինքնուրույն… Եվ այս խնդիրը ինչ-որ չափով լուծված էր: Քննիչը պետք է ազատ լինի՝ մեղադրական ու պաշտպանական ապացույցներ հավաքելու գործում: Հիմա այս նախագծով ես անընդունելի եմ համարում դրույթը, որ քննիչին իրավունք ենք տալիս բողոքարկել հսկող դատախազի որոշումը: Այսպիսով` քննիչին սարքում ենք շահագրգիռ կողմ: 15-20 տարի մի քաղաքականություն ենք վարել, աստիճանաբար եկել հասել ենք մի հանգրվանի, որ քննիչի ինքնուրույնությունը ապահովենք, թեթև հարվածով լուրջ քար ենք գլորում էս անիվի տակ: Ինչի՞ համար»,- շեշտեց Գագիկ Ջհանգիրյանը:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանն էլ հավաստիացրեց, թե նախագծով փորձ չի արվում քննիչին զրկել ինքնուրույնությունից:
«Խոսքը գնում է քննիչի դատավարական ինքնուրույնության ամրապնդման մասին: Պետք չէ մոռանալ, որ քննիչի կողմից հսկող դատախազի վճիռի բողոքարկումը լուծվում է վերադաս դատախազի կողմից հարցին դրական կամ բացասական լուծում տալու առումով: Մենք չենք կարող պնդել, որ այս փոփոխությամբ նսեմացնում ենք դատավարության դերը»,- նշեց Արտակ Ասատրյանը:
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
14:58 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44