Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի հայկական թատրոնը... Լուսանկարում Շուշիի հայկական թատրոնի շենքն է՝ 1902 թվականին: Այն կառուցվել էր Մկրտիչ Խանդամիրյանի կողմից 1891-ին՝ Ղազանչեցոց եկեղեցու հարևանությամբ: Հոյակերտ այս կառույցը, որի հարմարավետ դահլիճը նախատեսված էր 350 հանդիսատեսի համար, ավիրել և հրկիզել են 1905-ի ամռանը կովկասյան թաթարների հրոսակախմբերը՝ ցարական իշխանությունների կողմից հրահրված հայ-թաթարական զինված բախումների ընթացքում:
Շուշիում առաջին թատերական ներկայացումը տրվել է դեռևս 1848 թվականին՝ եվրոպական համալսարաններում սովորող շուշեցի հայ ուսանողների ուժերով: Քաղաքում թատերական կյանքն աշխուժացել է 1865-ից, երբ Գ. Չմշկյանի, Ս. Մանդինյանի, Մ. Ամրիկյանի մասնակցությամբ Շուշիի ինքնագործ թատերախմբի ուժերով բեմադրվել են «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ», «Սամվել» և այլ պիեսներ: 1882-ի օգոստոսին Շուշիում հյուրախաղերով հանդես է եկել հայ մեծ դերասան Պետրոս Ադամյանը:
Մկրտիչ Խանդամիրյանի թատրոնը սկսել է գործել է 1873 թվականից՝ Շուշիի քաղաքային ակումբի շենքում, իսկ 1891-ից արդեն տեղափոխվում է նկարում պատկերված այս շենքը, որտեղ կազմակերպվել են նաև համերգներ և կրկեսային ներկայացումներ: Խանդամիրյանի թատրոնում և քաղաքի այլ ակումբներում հյուրախաղերով հանդես են եկել Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը և այլ անվանի հայ դերասաններ:

19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47