Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային օջախների առօրյան աշնան երեք ամիսներին հագեցած է եղել տարատեսակ միջոցառումներով: Այդ համատեքստում սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին 20 ներկայացուցչական միջոցառումներ էլ անցկացվել են քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Երևան քաղաքի պատմության, Կարեն Դեմիրճյանի, Ժամանակակից արվեստի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարաններում: Միջոցառումներն ու ցուցադրությունները նվիրված են եղել ՀՀ անկախության 25-ամյակին, Երևանի 2798-րդ տարեդարձին, Երևան քաղաքի պատմության թանգարանի 85, Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 155 և Կարեն Դեմիրճյանի թանգարանի 15-ամյակներին: Ի դեպ, Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 85-ամյակի առթիվ, թանգարանային գործում ունեցած նշանակալի ավանդի համար Երևան քաղաքի պատմության թանգարանը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով, որն իր տեղը կգտնի թանգարանում՝ դառնալով 96700-րդ ցուցանմուշը։ Կարեն Դեմիրճյանի թանգարանի հիմնադրման 15 ամյակի առթիվ էլ թանգարանային գործում ունեցած նշանակալի ավանդի համար թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ թանգարանի հիմնադրման գործում ունեցած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետը խորհրդանշական հուշանվեր է հանձնել «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի նախագահ, Կարեն Դեմիրճյանի տիկին Ռիմա Դեմիրճյանին:
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում, «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի համատեքստում էլ Երևանի պատմության թանգարանում բացվել էր «Լենինգրադ, Շրջափակում, Մարտական մատիտ, 1941-1944» խորագրով ցուցահանդեսը: Աշնան ամիսներին կազմակերպվել են նաև ցուցադրություններ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, ինչպես նաև արտասահմանցի արվեստագետների աշխատանքների ցուցադրություններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02