Մայիսի 2-ին Թեհրանի Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնատեղիում կազմակերպվել էր ձեռնարկ, նվիրված Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին, բանախոսությամբ Ամերիկայի համալսարանների դասախոս, կովկասագետ, 31 անուն գրքի հեղինակ՝ դոկտ. Ժորժ Բուրնությանի: Ձեռնարկի սկզբում խոսեց միության նախագահ տկն. Աստղիկ Բաբայանը: Նա ասաց. «Այսօր, հայ ժողովուրդը ամենուրեք՝ Հայաստանից Արցախ, Ջավախք և ի սփյուռս աշխարհի, ոտքի է կանգնել կրկին անգամ աշխարհին ասելու, որ հայը կորցրել է ոչ միայն թանկարժեք արյուն, այլ նաև հող, որից անցնել երբեք չի կարող, ինչպես այսօր նրա յուրաքանչյուր միլիմետրը պահպանում է իր լավագույն զավակների արյամբ՝ Արցախում: Այնպես որ նորից և նորից ենք շեշտում՝ մեր դատը ոչ թե արյան, այլ հողի ու հայրենիքի դատ է»: Ապա ծրագրի վարող Թայիկ Դանիելյանը ներկայացրեց դոկտ. Ժորժ Բուրնությանի կենսագրականը և բեմ հրավիրեց նրան: Բանախոսը նախ բացատրեց 100-րդ տարելիցի առիթով, ՀԲԸՄ-ի կատարած գործունեության վերաբերյալ, այնուհետ անդրադարձավ հայ ժողովրդի պատմության կարևոր ժամանակահատվածին՝ 1828-2016թթ.: Ըստ բանախոսի, 20-րդ դարի սկզբին, Արևելյան Հայաստանը հետամնաց երկիր էր, անգամ նրա մտավորականներն ու քաղաքական գործիչները հաստատված էին օտար քաղաքներում՝ Թիֆլիսում և Բաքվում: Մյուս կողմից թուրք թաթարների թափանցումը հայկական տարածքներ և ցարական Ռուսաստանի վարած քաղաքականությունը Կովկասում՝ նահանգների սահմանները ճշտելու հարցում, հայկական Նախիջևանի, Զանգեզուրի, Ղարաբաղի, Ջավախքի և Լոռի Փամպակի վիճակը դարձրել էին վիճելի: Բայց այդ բոլորով հանդերձ Լեռնային Ղարաբաղը կարողացել էր պահպանել իր դեմոգրաֆիան և ըստ ռուսական արխիվների 1823 թվականի մարդահամարի տվյալների, տեղի ժողովրդի ավելի քան 95 տոկոսը կազմում էին հայերը: Ձեռնարկը հագեցված էր նաև գեղարվեստական բաժնով: Ասմունքով հանդես եկան տկն. Անի Նազարյանցը՝ «Ինքնաճանաչում», (Սաթո Ա.), իրավաբան Ժոզեֆ Ամիրյանը՝ «Ղողանջ Զարմանքի» (Պ. Սևակ), մեներգով՝ Զորիկ Ֆարհադյանը և երկու կատարումով՝ տենոր, երաժիշտ, Մասիս Առաքելյանը՝ «Կռունկ» և «Ծիրանի ծառ» (Կոմիտաս), նվագակցությամբ՝ Ռանա Հեյդարիանի: Ծրագրի վերջում ԹՀԹ Առաջնորդի և ՀԲԸ միության նախագահուհու ձեռքով հատուկ հուշանվեր հանձնվեց օրվա բանախոսին: «Արաքս» շաբաթաթերթ
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47