Ամերիկացի կոնգրեսականները երկրի նախագահ Բարաք Օբամայից պահանջում են գաղտնազերծել նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում Ռուսաստանի ունեցած դերակատարության կամ միջամտության մասին տեղեկությունները:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, դեմոկրատ կոնգրեսականներն այս հարցում զգալի ճնշում են գործադրում նախագահի վրա ու համապատասխան կոչով նամակ են հղել Օբամային, սակայն Սպիտակ տունը դեռևս դրան չի պատասխանել:
Նամակի հեղինակները վստահ են, որ Օբաման, իր վարչակազմն ու հետախուզական ծառայությունները լուրջ տեղեկություններ ունեն ռուսական կողմի էական միջամտությունների վերաբերյալ, սակայն չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ նախքան ընտրությունները՝ հոկտեմբերի 7-ին, Միացյալ Նահանգների հետախուզությունն ու անվտանգության ծառայության աշխատակիցները պաշտոնապես մեղադրել էին Կրեմլին հաքերային գործողությունների միջոցով նախընտրական քարոզարշավի ընթացքին միջամտելու համար:
Մինչդեռ ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ չի հավատում Ռուսաստանի ներգրավվածությանը:
«Ես դրան չեմ հավատում, չեմ կարծում, որ նրանք միջամտել են»,-ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը, ում երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02