Հայաստանը ներկայացնող 3 ֆիլմ («Վերջին բնակիչը», «Տաք երկիր, սառը ձմեռ», «Երկրաշարժ») հավակնում է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 74-րդ արարողության շրջանակում արժանանալ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» մրցանակին, տեղեկացնում է Asbarez-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» (The Last Inhabitant) ֆիլմի հիմքում ընկած է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1988թ.՝ Գյուրջևան գյուղում, որտեղ Աբգարը մնացած վերջին հայ քրիստոնյան է:
Երեսունհինգամյա ռեժիսորը լիահույս է, որ «Վերջին բնակիչը» տեղ կհասցնի հզոր «մեսիջն» առ այն, որ անկախ ռասսայական, մշակութային ու կրոնական պատկանելիությունից՝ մենք պարտավոր ենք պահպանել մեր ազգային ինքնությունը:

«Այս ֆիլմն այն մարդկանց մասին է, որոնք հայտնվել են դժոխքում՝ իրենց դրախտը կորցնելուց հետո: Այս մարդկանց փրկել է իրենց սերը, ներքին մեծ ուժն ու անձնազոհությունը»,- մեկնաբանել է Ջիվան Ավետիսյանը:
Անցում կատարելով Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, սառը ձմեռ» (Hot Country, Cold Winter) ֆիլմին՝ աղբյուրը նշում է, որ այն պատմում է շարքային քաղաքացիների կյանքի վրա Խորհրդային Միության փլուզման բացասական ազդեցության ու ծանր հետևանքների մասին:
Ֆիլմում շեշտադրված է այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզումից առավել տուժել է մտավորականությունը:

Ինչ վերաբերում է հավակնորդների ցանկում հայտնված հայկական 3-րդ ֆիլմին՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ին, ապա այն պատմում է 1988թ. Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի մասին:

Ռեժիսորի խոսքով՝ դա իր համար առանձնահատուկ նախագիծ էր, որը պատմում է ոչ միայն մահվան, ավերածությունների, այլև՝ հույսի ու սարսափելի մղձավանջին դիմակայելու ներքին ահռելի ուժի մասին:
Հիշեցնենք, որ թվարկված ֆիլմերը ներառվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի երկար ցանկում։ Հայտնի է, որ կարճ ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02