Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական քառօրյայի նիստին Կառավարության կողմից ներկայացված 2017թ.-ի պետական բյուջեի լրամշակված նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 83 կողմ, 24 դեմ 1ձեռնպահ քվեակությամբ:
Մինչ այդ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ բյուջեն ոչ մի սանտիմետր առաջ քայլ չէ, հակառակը շարունակում է ՀՆԱ-ի կրճատման քաղաքականությունը: Ըստ նրա՝ 80 միլիարդից ավելի պակասուրդ ունի բյուջեն, որը շարունակվում է վարկեր վերցնելով:
«Չենք կարող կիսել բյուջեի նկատմամբ քաղաքականությունը և ԲՀԿ խմբակցության պատգամավորը հստակ դեմ է քվեարկելու բյուջեին»,-ասաց նա:
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը չի էլ մասնակցում իր բերած բյուջեի քաղաքականությանը: «Վերաբերմունքը ծնում է վերաբերմունք: Առաջարկում եմ դրայվով դեմ քվեարկել, քանի որ չի արտահայտում քաղաքացիների սպասումները»-ասաց նա:
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա չէր բյուջեի քվեարկությանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու բյուջեին և փաստարկները բերվել են: «Կառավարության բացակայությունն ապացույցն է, որ Կառավարությունը խոստովանում է՝ ի վիճակի չէ զարգացնել երկիրը»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե 25 տարի նույն վիճակն է, և Կառավարության ներկայացուցիչները ստիպված են բացակայելու:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, թե 25 տարի սխալները պետք է փոխել: «Դրա համար ընդդիմադիրներին հորդորում եմ միավորվել և պայքարով փոխել: Իսկ բյուջեի հետ կապված կասեի ոչ մի միլիմետր առաջ չեն գնացել, ոչինչ չի փոխվի, նույն դեֆիցիտով բյուջե ենք քվեարկում»,-ասաց նա:
ԱԺ-ն ընդունեց նաև «Տեղական տուրքերի և վճարումների մասին » փոփոխված օրենքն առաջին ընթեցմամբ՝ 87 կողմ, 5դեմ, 15 ձեռնպահ քվեարկությամբ:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02