Պառլամենտում այսօր իր աշխատանքներն ավարտեց ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանը, վերջին քառօրյան առանձնացավ միայն նրանով, որ չնայած երեք օրերի ժամավաճառությանը վերջին օրը 2017-ի բյուջեն դրվեց քվեարկության և վավերացվեց: Բյուջեն քվեարկելուց հետո պատգամավորները սկսեցին շատ արագ ու կացմակերպված լքել նիստերի դահլիճը:
Ստեղծված իրավիճակից սրտնեղած Գրիգորիչն ուղղակի անելանելի դրության մեջ էր. ժխորի մեջ փորձում էր սաստել բոլորին և հայտարարեց, թե 17.30-ին բոլոր պառլամենտականները լինեն նիստերի դահլիճում, քանի որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի ԱԺ աշխատանքների առաջին և վերջին նիստերին հնչում է պետական օրհներգը և պատգամավորները հարգում են պետական խորհրդանիշները, նրա խոսքերով բոլոր պատգամավորը պարտավոր են հարգալից վերաբերվել և մանսակցեն այդ արարողակարգին:
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում քանիցս ականատես եմ եղել բազամթիվ դեպքերի, երբ նիստերի սկիզբն ու ավարտը խորհրդարանը անցկացրել է ոչ ամբողջական կազմով: Պետք է փաստենք, որ անգամ այդ պաշտոնական արարողություները մեր պառլամենտի ազգընտիրներն արհամարում են, ինչը խոսում է նրանց` դեմոկրատական սկզբունքների և պառլամենտարիզմի նկատմամբ ունեցած անտարբեր և արհամարալից վերաբերմունքի մասին. այդ պատգամավորները կամ նրանց սատելիտներն,ԱԺ-ում ուղղակի աթոռ են մաշում: Սա բոլորիս, առաջին հերթին իշխանություններին լուրջ մտածելու առիթ պետք է տա, հարկ է ևս մեկ անգամ վերանայել շարքերը և տեսնել, թե առաջիկա ընտրություններին ինչ կազմով պետք է ներկայանան պառլամենտում:
Օրվա ընթացքում ողջ քննարկումներն անցան դատարկ միջավայրում, իսկ օրակարգային հարցերը բավական շատ էին. քառօրյայի վերջին օրը քննարկվեց 10 օրենսդրական նախաձեռնություն և միջազգային պայմանագիր: Քննարկումների ընթացքում հարց տվողները և ելույթ ունեցողները բացառապես 4-5 հոգի էին. ի դեպ ընգծեմ` բացակայում էին նաև ընդդիմադիր սեկտորի ներկայացուցիչներ:
Ճիշտ է քառօրյայի աշխատըանքները սպառվեցին, սակայն մոտ 150 օրենքների նախագծեր շարունակեցին հանգստանալ խորհրդարանի մեծ օրակարգում:
Փակման պաշտոնական արարողության ժամանակ պլենար նիստերի դահլիճում բավականին հետաքրքրիր պատկեր էր. ՀՀԿ-ականների մոտ 75 տոկոսն ականջալուր էին եղել Գրիգորիչի հորդորներին և բարեհաճել էին խորհրդարան, ԲՀԿ-ի սեկտորը գրեթե դատարկ էր` ներկա էին 3-4 պատգամավոր, դաշնակցականների պատիվը պահում էր միայնակ մնացած Ռուստամյանը, ընդդիմադիր մյուս սեկտորը, չնայած իրենց սակավ թվին, ունեին քիչ բացականեր, տեղում չէին Նիկոլը, Զառան, Թևանը:
Հ.գ. Ի դեպ, խորհրդարանի աշխատանքները սրանով չավարտվեցին, դեկտեմբերի 13-ին արդեն նշանակված է հերթական արտահերթը, որի օրակարգը բավականին հագեցած է:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44