Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով ձերբակալվել է այս տարվա նոյմեբերի 4-ին, բանտից նամակ է հղել իր կուսակիցներին:
Ինչպես հաղորդում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը՝ Դեմիրթաշը կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին չհուսահատվել և նշել, որ նա հավատում և վստահում է ազատության մեջ գտնվող իր կուսակիցներին:
Կուսակցության առաջնորդը իր նամակով հայտարարել է, որ իրենց ճնշել ցանկացող իշխանությունների դեմ իրենց ամենահզոր պատասխանը պետք է լինի ԺԴԿ-ն էլ ավելի ուժեղացնելը:
«Մենք բավականին լավ ենք, դուք էլ լավ եղեք: Բոլոր գործընկերներիս լեցուն սրտով բարևներ և սեր եմ ուղարկում», - եզրափակել է Դեմիրթաշը:
Նշենք, որ այսօր Դեմիրթաշի ընտանիքի անդամները առաջին անգամ հնարավորություն են ունեցել տեսակցելու նրան: Դեմիրթաշի կինը, երկու աղջիկները, հայրն ու եղբայրը Թուրքիայի Էդիրնե քաղաքում գտնվող բանտում հանդիպում են ունեցել Դեմիրթաշի հետ, որը տևել է մոտ մեկ ժամ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Դեռևս մայիս ամսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում:
Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:
ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02