ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը համատեղ արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ կազմակերպել են խորհրդարանական լսումներ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» (Պ-1108-31.10.2016) սահմանադրական օրենքի նախագծի քննարկում» թեմայով:
Քննարկման մեկնարկին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ պայմանավորված Հայաստանում կառավարման մոդելի փոփոխությամբ, հիմնվելով նոր Սահմանադրության վրա ՝մշակվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի նախագիծ, որը ամբողջովին տարբերվում է գործող օրենքից. «Նոր օրենքը ԱԺ ընդդիմության համար գրված փաստաթուղթ է, ես այս անվանումն եմ տվել»:
«Ձևավորվել է աշխատանքային խումբ, մշակվել է նոր կանոնակարգ օրենքը, որն ամբողջությամբ տարբերվում է հնից, ինչը բնական է: Մենք անցել ենք խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ դա հուշում , որ խորհրդարանը պետք է ունենա յուրահատուկ դերակատարում: Խորհրդարանը լինելու է այն միակ ներկայացուցչական մարմինը, որն ընտրվելու է ժողովրդի կողմից»,-ասաց Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ Ազգային ժողովն է ընտրելու երկրի նախագահին, վարչապետին և այլ տարբեր պաշտոնյաների և դրանց իրականացման համար «Կանոնակարգ» օրենքով ընթացակարգեր պետք է սահմանվեն. «Այս բոլորը պետք է կանոնակարգվի նոր «Կանոնակարգ» օրենքով»:
Հովհաննես Սահակյանն ասաց, որ բոլոր այդ գործառույթների իրականացման համար պետք է ունենալ փաստաթուղթ, որը հետագայում խնդիրների առաջ չի կանգնեցնի: Նրա ասաց, որ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ մինչև երկրորդ ընթերցումը քննարկվում են պատգամավորների առաջարկները:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02