Media.am.- «Դեպքի վայրում» սովորաբար հանդիպում ենք լրագրողների, ֆոտոլրագրողների, օպերատորների հետ, ովքեր հաճախ են հայտնվում քաղաքական ու քաղաքացիական ցույցերի, երթերի, բողոքի ակցիաների անցկացման վայրում: Պատմում են նման իրավիճակները լուսաբանելու իրենց սկզբունքների ու մոտեցումների մասին:
Սովորաբար այդպիսի շատ թե քիչ կարևոր ու մեծ միջոցառումը առիթ է դառնում, որ ընտրենք այս շարքի հերթական հերոսին ու ներկայացնենք նրա պատմությունը: Վերջին շրջանում երկար ժամանակ որևէ լուրջ բան չէր կատարվում, լրագրողներն էլ ասում էին «սպասենք, մի հետաքրքիր բան լինի, որ հավեսով աշխատենք»:
Դեպքի վայրում հանդիպման հերթական առիթը շատ ավելի լուրջ էր, քան մենք ակնկալում էինք: Ապրիլի 1-ին սկսված քառօրյա պատերազմն ու դրան հաջորդող օրերը շատ-շատերի, այդ թվում՝ լրագրողների համար նոր իրավիճակ ստեղծեցին: Անսովոր էր հատկապես երիտասարդ լրագրողների համար, ովքեր առաջին անգամ էին պատերազմ լուսաբանում: Ավելի մեծ սերունդը նման փորձ արդեն ունեցել էր: Բայց պարզվեց՝ պատերազմ լուսաբանելու սկզբունքները կամ, առնվազն, դրանց մի մասը տարիների ընթացքում փոխվել են:
Ծանր օրերի լրատվությանը հետևող համեմատաբար մեդիագրագետ սպառողը նկատեց, որ մի քանի լրագրող մի ամբողջ երկրի լրատվական կարևոր աղբյուրի դեր կատարեց: «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը այդ ցուցակի առաջին հորիզոնականներում էր:
«Քնած էի: Առավոտ շատ շուտ զանգեցին: Հետո ես մի երկու տեղ զանգեցի ու արդեն հասկացա, որ շատ-շատ լուրջ է: Սովորաբար դիվերսիաների ժամանակ հասկանում ես լարվածության սահմանը: Оրինակ, համեմատեցի, թե 2014-ի օգոստոսի դեպքերի ժամանակ ինչպես ստացա ինֆորմացիան, տեսա, որ սա լրիվ ուրիշ է: Միանգամից մեքենա նստեցի, եկա (Ստեփանակերտ, խմբ.)»:
Էդիկը պատմում է, որ առաջին օրերին լրագրողները քիչ էին, ու ինչքան քիչ էին, այնքան աշխատելը հեշտ էր: «Հետո եկան, սկսեցին իրար խանգարել, հետո էլ զինվորականներին խանգարել, ոնց որ ասում են՝ «ոտքի տակ էին ընկել», չէին կարողանում իրենց գործն անել»,- ծիծաղելով պատմում է Բաղդասարյանը: Նա բնական է համարում, որ պատերազմական իրավիճակում լրագրողի համար «փակ տարածքներ» կարող են լինել, և մտնում է զինվորականների դրության մեջ.
«Բա պատերազմ է, պետք է դա հաշվի առնել: Զինվորականները շատ էին նյարդայնանում, երբ վերևից հրահանգ էր լինում, թե էս ինչ (լրագրողական, խմբ.) խումբը գալիս է, որովհետև էդ խմբի հետ զբաղվել է պետք, իսկ դրա ժամանակը իրենք չունեն: Երբ ամեն րոպե նոր հարձակում կարող է լինել, պետք է իրենց խնդիրները թողնեն ու լրագրողներով զբաղվեն: Էնքան էլ հեշտ չէ: Ու պետք չէ վատ վերաբերվել, երբ լրագրողներին էս պահին լավ չեն ընդունում»:
Խմբագիրն ասում է, որ «Հետք»-ն «ընտրյալների ցուցակում» չէ, բայց կան լրատվամիջոցներ, որոնք իշխանությունների ուշադրության կենտրոնում են. «էն օրը Դավիթ Բաբայանը (ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, խմբ.) մի արտահայտություն արեց՝ «գլխավոր լրատվամիջոցներ»: Իրականում կա այդպիսի բաժանում: Նրանց մեքենա են տրամադրում, տարբեր ուղղություններով տանում, այդ թվում՝ նաև Ռուսաստանի, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Մեզ երբեք որևէ մեկը մեքենա չի տրամադրել, ուղեկցող էլ չենք ունեցել, մենք մեր միջոցներով, մեր կապերով ենք աշխատում»:
Էդիկն ասում է, որ Արցախյան պատերազմի տարիների համեմատ հիմա լրագրությունը շատ է փոխվել: Այն ժամանակ իրենք ուրախանում էին, երբ առաջնագծից մի ֆոտո էին անում ու առանց երկար մտածելու հրապարակում էին: Հիմա ամեն մի լուսանկար կամ տեսանյութ կարող է երկար քննարկման առիթ դառնալ. «Էս օրերին ֆոտոպատմություններ ենք արել: Շատ լավ ֆոտոներ կային, բայց քչերն ենք հրապարակել, այն էլ չորս կողմից լավ կտրատելուց հետո»:
Հիմա նաև հաշվի են առնում, թե իրենց արածն ինչքանով կարող է վտանգավոր լինել զինվորի համար, վնասել նրան կամ նրա հարազատներին, ինչպես հակառակորդը կարող է օգտագործել հրապարակված տվյալները՝ ինչ-որ գործողություն նախաձեռնելու համար:
«Էն ժամանակ նման հարց մեր առաջ չէինք դնում՝ սա կարելի է օգտագործել, թե ոչ: Կարծում եմ՝ նույնիսկ հեռուստադիտողն ու ընթերցողը նման հարց չէր դնում: Հիմա («Հետքը», խմբ.) էթիկայի կանոնագիր ունենք ու ասում ենք, որ այն չենք խախտի»:
Վերջին օրերին, սակայն, պարբերականն իր լսարանից ներողություն խնդրեց մի լուսանկարի հրապարակման համար ու դա ընդունեց որպես իր էթիկայի վարքականոնի խախտում: Պարզաբանեց, որ այդ պահին իրականությունը ներկայացնելու այլ միջոց չի ունեցել:
«Դու պատասխանատու ես քո լուրի, դրա հետևանքների համար: Ու սա միայն պատերազմական իրավիճակի մասին չէ: Ցանկացած լուրի դեպքում է պետք մտածել՝ ինչքանով կարող է այն վնասել ուրիշին, նրա արժանապատվությանը, նրա կյանքին, անձնական տվյալներին: Բազմաթիվ հարցեր կան…»:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47