Արդեն 24 տարի մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, այլ նաև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի՝ ազատագրման օրը: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ ևս մեկ հերոսական պատմություն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական մեր փառապանծ տոների ցանկը: Քսանչորս տարի առաջ Հաղթանակի տոնը մեզ համար հարստացավ նոր խորհրդով և նշանակությամբ: 1992-ի մայիսյան այս օրերին, Շուշիի ազատագրմամբ, մեզ պարտադրված պատերազմում ապացուցեցինք, որ պատրաստ ենք ցանկացած պահի նաեւ զենքով պաշտպանելու մեր արժեքները, մեր ժողովրդի ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը: Ամեն տարի այս հրաշալի օրը մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները:Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում իրենց զգալի ներդրումն ունեցան բազում հայորդիներ։ Երկրորդ աշխարհամարտի ավարտն ու խաղաղության հաստատումը Հայաստանի համար ունեցան բախտորոշ նշանակություն՝ ստեղծելով նոր՝ ավելի լայն հնա-րավորություններ մեր հանրապետության շենացման բարգավաճման ու համակողմանի զարգացման համար:Շնորհավորում եմ մայիսյան այս մեծ տոնի և Շուշիի ազատագրման 24-ամյա հոբելյանի առթիվ։ Մաղթում բոլորիս խաղաղություն, որը հնարավորություն կընձեռի ավելի մեծ չափով ծավալել հայրենաշեն գործունեություն և արժանի լինել մեր պատմական Սուրբ հաղթանակներին:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44