Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ ապրիլյան քառօրյա պատերազմին և նշեց, որ հայկական կողմը կարողացավ թշնամու գրոհը կասեցնել և հակագրոհի անցնել, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս, որ Շուշիի ազատագրման «տնային աշխատանքը» Պաշպանության նախարարությունը լավ է կատարել: Նա գտնում է, որ այս գործողություններով Ադրբեջանը զրկվեց բոլոր թեզերից, և նրանք չեն կարող չգնալ զիջումների: «Ռազմական բախումը վեջին փուլն է: Ես կարծում եմ, որ Ադրբեջանին իրավիճակային փոփոխություն է պետք»,- ասաց նա և հնարավոր համարեց երկու տարբերակ՝քաղաքական և ռազմական: «Մենք կարողացանք կապիտալիզացնել հաղթանակը պատերազմի դաշտում, և քաղաքական տեսակետից Ադրբեջանը հասկանում է, որ իրավիճակ է փոխվել»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է ռազմական ճանապարհով իրավիճակ փոխելուն, ապա քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանը պատրաստ չէր դրան, և նրանք այսօր ռազմական գործողություններ սկսելու ավելի շատ պատճառներ ունեն, քան ապրիլին, սակայն Ադրբեջանի կողմից սխալ կլինի վերսկսելը: Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Հայաստանը ճանաչելու է այն դեպքում, եթե լինի ագրեսիա: «Եվ դա չի սահմանափակվելու միայն Հայաստանի ճանաչմամբ, այդ օրինակին այլ երկրներ են հետևելու: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որ ճանաչումը ինքնանպատակ չլինի, այլ շղթայական օղակով շարունակվի»,- ասաց նա: Ըստ նրա Ադրբեջանը հայտնվել է փակուղում: «Ադրբեջանը պետք է բացատրություն տա թե՛ իր հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը, թե ինչպես պատահեց, որ Արցախը սեփական ուժերով կարողացավ դիմակայել Ադրբեջանի ռազմական պոտենցիալին և դեռ հաջողություններ ունեցավ: Նրանք բանակցությունների սեղանին կորցրին հիմնական թեզը, որոնք ծառայեցնում էին հայկական կողմին ճնշելու համար, իրավիճակը հայկական կողմի օգտին է»,- ասաց նա:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02