Թուրքիայում հրուշակագործության ավանդույթի հիմնադիրներն ու մինչ օրս այդ ավանդույթներն ապրեցնողները համշենցիներն են, պնդում է ծնունդով Թուրքիայի Ռիզե նահանգի Չամլըհեմշին շրջանից լրագրող, լուսանկարիչ, «Պանդուխտ թխվածքը» գրքի Ուղուր Բիրյոլը:
Թուրքական gazeteduvar.com.tr կայքի հետ զրույցում Բիրյոլը պատմել է համշենցիների հայերի շրջանում հրուշակագործության ծագման ու զարգացման մասին: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ 19-րդ դարում շուրջ 186 համշենցի ընտանիք գնացել է Ռուսաստան և Լեհաստան, յուրացրել հրուշակագործության հմտություններն ու հայրենիք վերադառնալով` այստեղ ապրեցրել այդ ավանդույթները: Իհարկե, նրանք այս գործը ոչ թե Համշենում, այլ մեծ քաղաքներում էին անում: Ստամբուլում առաջին հրուշակեղենի խանութների հիմնադիրները պոլսահայերն ու հույներն էին, իսկ բուն Անատոլիայի քաղաքներ հորւշակագործությունը բերողները հենց համշենցիներն են», - պատմում է լրագրողը:Նշենք, որ համշենցիների առաջին բնակավայրերը ստեղծվել են 8-րդ դարում: Հայ պատմիչներից Ղևոնդը նշում է, որ Արևելյան Հայաստանում արաբական նվաճողների ճնշումներից ազատվելու համար 10-12 հազար հայ, Շապուհ և նրա որդի Համամ Ամատունի իշխանների գլխավորությամբ, արտագաղթում են Բյուզանդիա:
Ի դեպ` պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում: Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշեն քաղաքը քարտեզի վրա կարելի է գտնել Հեմշին թուրքերեն անվամբ, դրանից մի փոքր արևելք գտնվում է թրքախոս համշենցիների ևս մեկ բնակավյար` Չամշըհեշինը (թարգմանվում է որպես եղևնոտ Համշեն: «Չամ» Համշենի բարբառով նշանակում է եղևնի): Իսկ կրոնական և ազգային հալածանքների արդյունքում բուն Համշենից դեպի Խոպա, Օրդու, Գիրեսուն և Սամսուն արտագաղթած համշենցիների բազմաթիվ գերդաստաններ հայերենը պահպանեցին ընդհուպ մինչև 20-րդ դարի 80-ականների վերջ: Խոպայի մի շարք գյուղերում համշենցիները սահուն կերպով հայերեն են խոսում մինչ օրս:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02