ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ չի բացառել, որ ԽՍՀՄ կազմում ներառված պետությունները կարող են նախկին սահմաններում նոր Միություն ստեղծել:
«Միության՝ նախկին սահմաններով ու միևնույն կազմով ինքնակամ վերականգնում հնարավոր է: Կարծում եմ, որ նոր Միություն կարող է լինել»,- ասել է Գորբաչովը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ դեպքերի նման զարգացման դեպքում չէր ցանկանա օգտագործել «Խորհրդային Միություն» բնորոշումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Գորբաչովի հետ հարցազրույցն արվել է ԽՍՀՄ գոյությունը դադարեցնող ու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ստեղծումը հայտարարող Բելովեժյան համաձայնագրի ստորագրման 25-ամյակի առթիվ:
Հայտնի է, որ 1991թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի ղեկավարներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկն ու Ստանիսլավ Շուշկևիչը Բելովեժյան թավուտում ստորագրել են, այսպես կոչված, «Բելովեժյան համաձայնագիրը»: Դրանից հետո՝ դեկտեմբերի 25-ին, Գորբաչովը հայտարարել է ԽՍՀՄ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին:
Իր տված հարցազրույցում Գորբաչովը նաև պատմել է, թե ինչու 1991թ. չի ձերբակալել Բելովեժյան համաձայնագրի մասնակիցներին:
«Կարծում եմ՝ դրանից քաղաքացիական պատերազմի հոտ կգար: Դա վտանգավոր էր: Տպավորություն կստեղծվեր, թե ես դա անում եմ իշխանությունը պահելու համար՝ չնայած, որ դրան պետք էր ժողովրդավարական ճանապարհով հասնել»,- մեկնաբանել է Գորբաչովը:
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը նաև ընդգծել է, որ դեպքերի նման զարգացումը պայթյունավտանգ իրավիճակ կստեղծեր երկրում, մինչդեռ ինքը չէր ցանկանում, որ արյուն թափվի:
«Ես այլ կերպ վարվեցի, ես տվեցի իշխանությունը: Ես ինքս հեռացա՝ արյունահեղությունից խուսափելու համար: Ահա այսքանը, իսկ դրանից հետո նրանք սկսեցին կառավարել»,-ասել է Գորբաչովը, որն ավելի վաղ Բելովեժյան համաձայնագրի մասնակիցներին մեղադրել էր ԽՍՀՄ տապալման համար:
tert.am
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02