Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ Բեյրութի Հայ ավետարանական համագումարների կենտրոնում՝ ՔՋԱԿ-ում (Քրիստոնեական Ջանից ամառային ճամբար), հանդիպել է Հայ ավետարանական եկեղեցու հովիվների, կրթական խորհրդի, վարժարանների տնօրենների, հասարակական գործիչների և եկեղեցիների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի նախարարությունից, ՄԱՀԱԵ-ի (Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցի) միության կենտրոնական մարմնի ատենապետ, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայդոստյանը ներկայացրել է ՔՋԱԿ-ի կողմից կատարվող աշխատանքները, ուր հարյուրավոր մանուկներ, պատանիներ և երիտասարդներ են դաստիարակվում: Նա կարևորել է կառույցի բազմաբնույթ և սերտ համագործակցությունը Սփյուռքի նախարարության հետ: Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը արժևորել է ՔՋԱԿ-ի ՄԱՀԱԵ-ի միության և Հայ ավետարանչական ընկերակցության հայապահպան գործունեությունը:
Նույն օրը Սփյուռքի նախարարը մասնակցել է Բեյրութի «Թեքեյան» մշակութային միության հովանավորությամբ, ՌԱԿ «Զարթոնք» օրաթերթի կողմից կազմակերպված Լիբանանի Թեքեյան մշակութային միության համահիմնադիր, ՀԲԸՄ-ի վետերան անդամ, ՌԱԿ վաստակաշատ ներկայացուցիչ Գերսամ Ահարոնյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Նորայր եպիսկոպոս Աշկարյանը, Ավետարանական համայնքից՝ վերապատվելի Փոլ Հայդոստյանը, Լիբանանի Կաթողիկե համայնքի ներկայացուցիչ Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը և այլք:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02