Ստամբուլի Բաշակշեհիր շրջանում գտնվող «Օսմանգազի» նախակրթարանում աշակերտներին կախաղանի պարանով լուսանկարվել դրդած ուսուցիչն ազատվել է աշխատանքից, հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Նշենք, որ այդկերպ ուսուցիչ Այդըն Էրեքմենը փորձել էր իր աջակցությունը հայտնել երկրի իշխանություններին մահապատժի վերականգնման առաջարկի հարցում:
Լուսանկարը ԶԼՄ-ներում հայտնվելուց հետո սկանդալ էր առաջացրել, որի հետևանքով դպրոցի տնօրինությունը որոշել է աշխատանքից ազատել ծայրահեղական ուսուցչին` է՛լ ավելի մեծ սկանդալից խուսափելու և ընդդիմադիր ԶԼՄ-ների կողմից «չթիրախավորվելու» համար:
Լուրը Twitter-ի իր էջի միջոցով հայտնել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը։
«Մեր պատգամավորների ցուցաբերած ջանքերի շնորհիվ ուսուցիչն ազատվել է աշխատանքից: Մենք շարունակելու ենք տեր կանգնել մեր երեխաներին»,- գրել է Դողանը:
Այդըն Էրեքմենի աշխատանքից ազատվելու մասին լուրը հաստատել է նաև Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեհմեդ Մյուեզզինօղլուն` խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:


12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02