Ադրբեջանը և Իսրայելը կարող են միասին հրաշքներ գործել ցանկացած ոլորտում: Այդ մասին Բաքվում ադրբեջանա-իսրայելական փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
«Մենք վստահ ենք, որ միասին կարող ենք հրաշքներ գործել գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ցանկացած այլ ոլորտում: Մենք ողջունում ենք այդ համագործակցությունը, քանի որ կարծում ենք, որ, ի վերջո, դա ամենամեծ ռեսուրսն է, որ մենք ունենք: Դա կոնցեպտուալ արտադրանքի ռեսուրսն է, արդյունաբերության բոլոր ճյուղերում է՛լ ավելի մեծ արդյունավետության հասնելու կարողությունը»,- նշել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն նշել է, որ ստորագրված փաստաթղթերում նշված են շատ ոլորտներ, որոնցում համագործակցում են երկու երկրները:
«Հասկանալի է, որ մենք սերտ կապեր ենք ստեղծել էներգետիկ ոլորտում: Այսօր մենք խոսում ենք ոչ միայն նավթի վաճառքի մասին, որն Ադրբեջանը մատակարարում է Իսրայել և որը մեր երկրի նավթային ներկրման լուրջ մասն է, այլև բնական գազի արտահանման համար մեր համատեղ ձեռնարկությունների օգտագործման մասին: Մենք խոսում ենք Ադրբեջանից Թուրքիա մեծ գաղամուղին Իսրայելի գազային ներկրմանը միանալու մասին: Դա ուղղություն է, որն անկասկած կարող է ուժեղացնել երկու երկրների տնտեսությունը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն Ադրբեջանից կմեկնի Ղազախստան:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02