Պետական կառավարման համակարգի օպտիմալացման աշխատանքները շարունակվում են:
Դեռ 1-2 շաբաթ առաջ որոշ ՊՈԱԿ-ներ վերակազմավորվեցին, որի հետևանքով զգալի միջոցներ կտնտեսվեն: Ընդհանուր պետական համակարգը ավելի մոբիլ և օպտիմալ դարձնելը այսօր առաջնահերթություն է կառավարության համար: Արյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ պատասխանատվության հստակ բաշխում:
Եթե համակարգում առկա են երկու կամ նույնիսկ երեք նույնանման գործառույթ իրականացնող պետական հիմնարկներ, ապա այդ դեպքում արդյունավետ կառավարումը ուղղակի անհնարին է դառնում: Դեպքեր կան, երբ քաղաքացիները չեն կարողանում հասկանալ, թե որ հիմնարկ պետք է դիմեն, քանի որ երկու տեղ դիմելու դեպքում էլ ստանում են նույնանման պատասխան: Նմանատիպ խնդիրները պետք է օր առաջ վերանան:
Այսօր կառավարության որոշմամբ նախատեսվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմակերպել և ստեղծել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ:
Վերոնշյալ կազմակերպություններն իրականացնում են ՀՀ-ում տրանսպորտի ոլորտի ծրագրերն ու աշխատանքները: Արդյունքում ֆինանսական միջոցները կօգտագործվեն հնարավորինս արդյունավետ. կկրճատվեն 3 մեքենա, 9 աշխատատեղ, կտնտեսվի մոտ 106.9 մլն ՀՀ դրամ:
Մեկ այլ որոշմամբ` առաջարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության միանգամից մի քանի ՊՈԱԿ վերակազմակերպել` ստեղծելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ:
Արդյունքում կբարձրանա գործունեության արդյունավետությունը, կապահովվի պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը. կկրճատվի 21 հաստիք, կտնտեսվի 20 մլն ՀՀ դրամ:
Իսկ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջարկում է «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի՝ դրանց գործառույթների պահպանման ու օպտիմալացման նպատակով: Արդյունքում կկրճատվի 20 հաստիք և կտնտեսվի տարեկան մոտ 30 մլն ՀՀ դրամ:
Արդյունքում տնտեսված միջոցների հանրագումարը կազմում է մոտավորապես 151 մլն ՀՀ դրամ, որը բավականին մեծ գումար է:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15