Ադրբեջանի ռազմարդյունաբերական արտադրության նախարար Յավեր Ջամալովի հայտարարությունը, որ առաջիկայում հիմնելու են տարբեր զինատեսակների արտադրություն, կարելի է համարել նրանց շարքից, որ «տասը խոսում են, մեկը` անում»: Այսինքն` նմաn հայտարարությունները պետք է դիտել որպես քարոզչական և գիտակցել, որ դրանց հիմնական թիրախը Հայաստանն է:
Այս մասին Tert.am–ին հայտնեց «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը:
«Այդ նախարարությունը, իրականում շատ ավելի քիչ է ֆինանսավորվում, քան իր մեծ-մեծ խոսելը: Ու իրենք, սովորաբար, մեկը անում են, տասը խոսում են: Ու էդ զինատեսակները, որ իրենք պետք է արտադրեն,դրանց ճնշող մեծամասնությունը հետո չի իրականանում։ Այնպես որ, այդ հայտարարությունների 90 տոկոսը «օդ է» ու ջուր»»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:
Նշենք, որ ադրբեջանական ANS TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի ռազմարդյունաբերական արտադրության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, թե այս տարվա հուլիսից Ադրբեջանում կսկսվի 100, 122, 130, 155 տրամագծի հրետանային ռազմամթերքի արտադրություն, ինչը ըստ նրա`ամբողջովին ինքնաբավ կդարձնի Ադրբեջանի պահանջմունքները` հրետանային համակարգերի և տանկերի համար ռազմամթերքով ապահովման հարցում:
Նա նաև հայտարարել է, որ խնդիր է դրված Ադրբեջանում «երկիր–երկիր» «օդ-երկիր» տիպի հրթիռների հետագա արտադրության համար տեխնոլոգիաներ ներդնելու: Փորձագետն իր հայտարարությունը ուղեկցում է փաստերով, թե ինչեր է ասել Ադրբեջանը և հետո չի արել:
«Իրենք 2011–ից այս կողմ պետք է Կալաշնիկովի գործարան բացեին ու արտադրեին տասնյակ հազարներով ավտոմատներ, բայց արտադրում են մի քանի հարյուր հատ: Նույն կերպ ասում էին` մի քանի հարյուրներով անօդաչուներ են արտադրելու ու արտահանելու, բայց այդ հարյուրավոր անօդաչուները տենց էլ մնացին հայտարարությունների մակարդակով: Էս կարգի ցուցադրական հայտարարություններն իրենց մոտ շատ-շատ են»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
«Միշտ էլ տենց բաներ ասում են, բայց երբ բանը հասնում է մարտական գործողությունների, էլի գնում` ռուսներից զենք են առնում, կամ Թուրիքայի արտադրության սպառազինություն»,– ավելացրեց նա: Այնպես որ, փորձագետը, հակված չլինելով հանդերձ թերագնահատել այս ոլորտում Ադրբեջանի ներուժը, առաջարկում է նաև չգերագնահատել:
Իսկ արդյո՞ք Ռուսաստանը կթողնի Ադրբեջանին հիմնել նման արտադրություն, եթե տեսականորեն գնահատենք, որ այս երկիրն ունի նման հնարավորություններ: Tert.am–ը այս հարցի շուրջ խոսեց քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:
Վերջինս նկատեց, որ, նախ, Ռուսաստանը չունի այդքան լծակ` Ադրբեջանին թույլ չտալու համար, և երկրորդ նկատեց, որ նման տիպի հրթիռների արտադրություն, ունի շուրջ մեկ տասնյակ երկիր, որովհետև հրթիռների արտադրությունը բավականին բարդ և ծախսատար պրոցես է:
«Ուստի՝ ես կարծում եմ, որ սա կամ բլեֆ է, կամ բերելու են ուրիշ երկրների հրթիռներ, փոքր մոդիֆիկացիաներ անեն և անունը դնեն, թե սա ադրբեջանական է»,- ավելացրեց Աղասի Ենոքյանը:
Ավելին` նա չի բացառում, որ Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու աղմուկից հետո սա հենց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տրված հնարավորություն է, որպեսզի ՌԴ-ից մատակարարվեն իրենց կիսաֆաբրիկատները, իսկ դրանք Ադրբեջանում հավաքվեն:
Tert.am
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47