Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հալեպում հաստատված զինադադարը համարում է Թուրքիայի ջանքերի արդյունք:
Էրդողանը Twitter-ի իր պաշտոնական էջում թուրքերենով, անգլերենով և արաբերենով կոչ է արել Սիրիայում հակամարտող բոլոր կողմերին պահպանել Հալեպում «Թուրքիայի ջանքերով հաստատված» զինադադարն ու գրոհայինների դուրսբերման գործընթացը, և նշել է, որ դա Հալեպում գտնվող «անմեղ» բնակիչների համար գուցե և վերջին հույսն է:
Էրդողանը կոչ է արել հակամարտող կողմերին և միջազգային հանրությանն աջակցել այս գործընթացներին:
Նշենք, որ դեկտեմբերի 15-ին սիրիական Կարմիր Մահիկի հսկողությամբ Հալեպի զինյալների առաջին խումբն իրենց ընտանիքների հետ ավտոբուսներով և շտապօգնության մեքենաներով դուրս են բերվել Հալեպի տարածքից:
Թուրքիայում Հալեպի՝ Սիրիայի բանակի կողմից ազատագրումից հետո սկսվել են լայնածավալ բողոքի ակցիաներ Սիրիայի և Ռուսաստանի իշխանությունների դեմ: Թուրքական կողմը մեղադրում է Սիրիայի բանակին և նրա դաշնակիցներին Հալեպում «խաղաղ բնակիչներին կոտորելու» համար:
Ու չնայած Հալեպի ազատագրումից ի վեր համացանցը ողողվել է քաղաքի բնակիչների ուրախությունն ու 5 տարվա արյունալի կռվից հետո Հալեպում խաղաղության հաստատումը փաստող տեսանյութերով, թուրքական ԶԼՄ-ներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն անդադար հանդես են գալիս Հալեպը «փրկելու» կոչերով և ոչ մի կերպ չեն հաշտվում Ասադի բանակի տարած հաղթանակի հետ:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02