Վերջին շրջանում բավականին ակտիվորեն քննարկվում էր անկուսակցական նախարարների «Հանրապետականացման» հարցը և հավանականությունը: Այդ քննարկումների շրջանակում ակտիվորեն քննարկվում էր նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի` «Հանրապետական» դառնալու հավանականությունը: Այդ խոսակցություններն սկսվել էին դեռ այն ժամանակ, երբ խոսք էր գնում նաև վարչապետ Կարեն Կարապետյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «Հանրապետական» դառնալու մասին: Թե´ այն ժամանակ, թե´ հիմա ես վստահ էի և վստահ եմ, որ Հրաչյա Ռոստոմյանի հետ կապված խոսակցություններն ուղղակի ասեկոսեներ են և չհիմնավորված բամբասանքների արդյունք, բայց քանի որ գործընթացը դեռ նոր-նոր էր սկսվել, չէի ցանկանում ժամանակից շուտ կարծիք հայտնել: Այժմ, երբ «Հանրապետականացման» պրոցեսն արդեն ավարտվել է և ժամանակը ցույց տվեց, որ ես չէի սխալվում իմ կանխատեսումներում, արդեն վստահ կարող եմ խոսել այս մասին: Թեև բոլոր նախարարական պորտֆելները քաղաքական պաշտոններ են, անկախ ոլորտային առանձնահատկություններից, բայց այնուամենայնիվ միշտ դեմ եմ եղել սպորտի քաղաքականացմանը և վստահ եմ, որ գոնե մոտ ապագայում Հրաչյա Ռոստոմյանը «Հանրապետական» կուսակցության անդամ չի դառնա: Նա, առանց ՀՀԿ-ին անդամակցելու էլ, լավագույն կերպով կարողանում է իրեն դրսևորել իր պաշտոնում և եթե այս դեպքում, նա քաղաքական և ոլորտային պատասխանատվություն է կրում իր ղեկավարած ոլորտի համար, ապա ՀՀԿ-ին անդամակցելու պարագայում կառավարության ամբողջ ապարատի արդյունավետության քաղաքական պատասխանատվության որոշակի չափաբաժին ևս կվերցնի իր ուսերին, և այնպիսի պատասխանատվություն, որի բավարարումն իրենից և իր աշխատանքից կախված չէ: Վստահ էմ, որ այս ամենը շատ լավ գիտակցում է նաև հենց ինքը և ոչ մի պարագայում չի մտնի չարդարացված ծանրության տակ: Սպորտը, երիտասարդությունը և ֆիզիկական կուլտուրան ոլորտներ են, որոնք ոչ միայն քաղաքականացում չեն պահանջում, այլ նաև քաղաքականացումը «վնասակար» է այդ ոլորտների բնականոն կենսագործունեությանը։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55