Հունգարական ծագմամբ ամերիկացի կինոդերասանուհի Ժա Ժա Գաբորը մահացել է կիրակի, կյանքի 100-րդ տարում։ Այդ մասին Variety պարբերականին հայտել է կինոդերասանուհու ներկայացուցիչ Էդ Լոցին։
Նրա խոսքով՝ Գաբորի մոտ գրանցվել է սրտի կանգ։ Դերասանուհին մահկանացուն կնքել է Բել-Էյր շրջանում (Կալիֆորնիա) գտնող իր առանձնատանը։ 2002 թվականին նա ավտովթարի էր ենթարկվել և այդ ժամանակից գամված էր հաշմանդամի սայլակին։ 2005 թվականին նա ունեցել էր ուղեղի ուժգին կաթված, ավելի ուշ բժիշկները ստիպված էին եղել անդամահատել նրա ոտքը՝ ծնկից վերև։
Գաբորի ստեղծագործական հաջողության պիկը եղել է 1952-58 թթ, սակայն նա շարունակել է նկարահանվել նաև 1970-80-ականերին։
Կարիերայի բուռն վերելքի ավարտից հետո նա շարունակել է ուշադրության կենտրոնում մնալ՝շնորհիվ իր հումորի և ամուսնությունների։ Մի անգամ սեքսի մասին լրագրողներից մեկի հարցին նա պատասխանել էր՝ ասելով. «Ես ինքս չգիտեմ սեքսի մասին ոչինչ, քանի որ միշտ ամուսնացած եմ եղել»։
Նրա վերջին ամուսինը՝ թվով 9-րդը, եղել է Ֆրեդերիկ ֆոն Անհալտը, ում հետ ամուսնացել էր 1986 թվականին։
1958 թվականին դերասանուհին «Ոսկե գլոբուս» էր նվաճել։ Ժա Ժան նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում և սերիալներում։ Նրան ամենից մեծ ժողովրդականություն են բերել «Մուլեն Ռուժ» (1952 թ), «Սիրո երեք պատմություն» (1953 թ), «Լիլի» (1953 թ), «Աղջիկը Կրեմլում» (1957 թ) և «Մեծ սիրո սերենադ» (1959 թ) ֆիլմերը։
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02