Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը բացատրություն է ակնկալում CNN-ի թուրքական ծառայության աշխատակազմից, գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Բանն այն է, որ վերջին երկու օրվա ընթացքում Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ ամբողջ երկրի տարածքում գտնվող գրասենյակների շենքերի վրա ազգայնականների լայնամասշտաբ հարձակումները լուսաբանելիս CNN Turk-ի լրագրողներն այս գործողությունները մեկնաբանել են որպես «հակաահաբեկչական պայքարի շրջանակում կարևոր քայլ»:
ԺԴԿ-ն ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում դատապարտել է հեռուստաալիքի լրագրողներին և բացատրություն պահանջել նրանցից:Նշենք, որ քրդամետների դեմ հարձակումները Թուրքիայում նոր թափ ստացան դեկտեմբերի 17-ին Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով մահացել է 14 զինվոր, ևս 56-ը վիրավորվել է:
Թեև առայժմ ահաբեկչական ոչ մի կառույց պաշտոնապես չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը՝ թուրքական ԶԼՄ-ներն ակտիվորեն շահարկում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» և «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումների անունները:
Ահաբեկչական հարձակումից անմիջապես հետո թուրք ազգայնականները հարձակվել են քրդամետ ԺԴԿ կուսակցության տասնյակ շտաբերի վրա: Ստամբուլում ԺԴԿ-ի գլխավոր շտաբն ազգայնականների կողմից ավերվել էր, որից հետո շենքի մոտ պայթյուն էր որոտացել: Ազգայնականների խմբի մի շարք ներկայացուցիչներ Twitter-ի իրենց էջերում բացահայտ կերպով և հպարտորեն նշել են, որ պայթյունի հեղինակն իրենք են:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02