2016թ.-ի զարգացումները եկան փաստելու, որ անգամ ընթացող բանակցային գործընթացը ի զորու չէ ապահովել հրադադարի ռեժիմը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ Ըստ նրա՝ հակառակորդը ցույց տվեց, որ պատերազմի վերսկսումը որպես խաղաքարտ կարող է օգտագործել ներքին խնդիրները լուծելու համար, ինչպես եղավ ապրիլին։
«2016թ-ը եկավ փաստելու, որ եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմի, 2016-ին ևս երևաց, որ ամենավտանգավոր բանը թշնամիներին թերագնահատելն է ու դաշնակիցներին վերագնահատելը»,-մանրամասնեց նա։
Ադրբեջանագետի խոսքով՝ 2017 թ-ին ևս պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացումների, չնայած նրան, որ կարող է բանակցային գործընթացում ակտիվություն լինել. դրան զուգընթաց՝ Ադրբեջանը շարունակում է ռազմական համագործակցության ընդլայնումը նաև Իսրայելի հետ, ինչը ևս պատահական չէ։
Տաթև Հայրապետյանի խոսքով՝ այժմ Ադրբեջանի քաղաքական էլիտան փորձում է փոխել նաև իր խավիարային դիվանագիտությունը, տեղեկատվական պատերազմի մեջ օգտագործվում են նաև ՀՀ քաղաքացիները, որոնք Ադրբեջան գնալու որոշում են կայացրել։
«Առաջինը՝ Ադրբեջանը փորձում է աշխարհին ցույց տալ, որ ինքը շատ հանդուրժող է։
Երկրորդ նպատակը ՝որ ստիպի հայկական հասարակության ներսում մենք մեր մեջ դավաճաններ փնտրենք»,-ընդգծեց բանախոսը։
Ադրբեջանագետն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Հայ ազգային կոնգրես»-ի համագումարի ընթացքում հնչեցրած հայտարարությանը, որ ԼՂ հակամարտության կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի, եթե չկա խաղաղություն, բարօրություն լինել չի կարող: Տաթև Հայրապետյանի խոսքով ՝1994 թ-ից հետո իրավիճակ է փոխվել, ուստի Տեր-Պետրոսյանի մոտեցումները, թեզերը խնդրի կարգավորման շուրջ իրատեսական և ճիշտ չեն։
«Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերը նորություն չեն, հայտնի թեզերի հերթական անգամ ասպարեզ նետումն էր»,-ասաց նա։
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02