ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ավարտվել են մարզաձևերի երիտասարդների և պատանիների ավագ մարզիչների հաշվետվությունների լսումները: Այսօր հաշվետվություն է ներկայացրել Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և պատանիների հավաքականների ավագ մարզիչ Գառնիկ Սարոյանը: Մարզիչը ներկայացրել է հավաքականների հետ տարվող աշխատանքները` ուսումնամարզական հավաքների կազմակերպում, միջազգային մրցաշարերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակցություն: «Մեր երիտասարդ մարմնամարզիկները մասնակցում են ՀՀ մեծահասակների առաջնությանը: Դա ավելացնում է նրանց փորձառությունը և երիտասարդները հետագայում հաջողությամբ համալրում են մեծահասակների հավաքականը»,- ասել է Գ. Սարոյանը: Մարզչի խոսքերով 2017 թվականին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային հատկացվող պետական բյուջեի ավելացումը կնպաստի իրականացվելիք աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար: «Նախատեսում ենք, որ 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք երիտասարդական օլիմպիական խաղերում մենք կունենանք 2 մասնակից: Սա լավ ցուցանիշ կլինի հայկական մարմնամարզության համար»,- ասել է Գառնիկ Սարոյանը: Հաշվետվություններն ընդունող աշխատանքային խումբը և ավագ մարզիչը Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և պատանիների հավաքականների մարզիչների աշխատանքը 2016 թ. գնահատել է բավարար:
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44