Թուրքիայում դեկտեմբերի 19-ին ցուցահանդեսի բացման ժամանակ Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը դարձել է արևմտյան ԶԼՄ-ների գլխավոր թեմաներից մեկը:
The Guardian-ը տեղի ունեցածը համեմատել է 1914 թվականին ավստրիացի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետ և ենթադրել է, որ հանցագործությունը կարող է «նոր կայծ տալ տարածաշրջանում հերթական հակամարտության համար»:
Թերթը գրում է նաև, որ հավանաբար Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն «ընդհանուր լեզու կգտնեն մեղքն իրենց ենթադրյալ ռազմավարական հակառակորդների վրա բարդելու ցանկության հարցում»:
Ամերիկյան The New York Times-ը գրում է, որ այդ դեպքի հետևանքները դեռ դժվար է գնահատել երկարաժամկետ հեռանկարում: Երկու երկրների հարաբերությունները նկատելիորեն ջերմացել են վերջին կես տարվա ընթացքում՝ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից կործանված ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո: Թերթի կարծիքով՝ դեսպանի սպանությունը քիչ հավանական է, որ հարաբերությունների խզման նոր պատճառ կդառնա, այլ ընդհակառակը՝ անգամ կմերձեցնի երկրներին Սիրիայում ահաբեկչությանը համատեղ դիմակայելու հարցում:
Մեկ այլ ամերիկյան պարբերականի՝ The Washington Post-ի կարծիքով՝ դեսպանի սպանությունը դարձել է Սիրիայում պատերազմի մեջ մտնելուց ի վեր Ռուսաստանի վրա «ամենահանդուգն հարձակումներից մեկը»:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել երեկ Անկարայում: Հրաձիգը նախ օդ է կրակել, այնուհետև մեջքից վիրավորել ռուս դեսպանին: Ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը նախ մեջբերումներ է արել «Ալ Քաիդա» խմբավորման հիմնից, այնուհետև արաբերենով բացականչել է «Ինձ այստեղից միայն մահը կտանի» և հայտարարել, որ նա հավատարմություն է հայտնել ջիհադին: Այնուհետև Ալթընթաշը բացականչել է «Ալլահու աքբար, Հալեպը մի՛ մոռացեք, Սիրիան մի՛ մոռացեք» և ևս մի քանի անգամ կրակել արդեն գետնին ընկած դեսպանին:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02