Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Лентa.ру» կայքին, որի շրջանակում անդրադարձել է ռազմավարական ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման տարբերակներին:
Լրագրող Նիկոլայ Բանինը հարցազրույցը սկսել է ԼՂ հակամարտության թեմայով՝ հետաքրքրվելով նախարարից, թե որքանով է հավանական տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը
Վիգեն Սարգսյանը պատասխանել է, որ Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է:
«1994թ. Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան եռակողմ ձևաչափով կրակի դադարեցման մասին համաձայնագիր է ստորագրվել: Ցավոք, 1994թ. սկսած Բաքուն ավելի քան 20 տարի խոչընդոտում է խաղաղ գործընթացին: Ավելին՝ հետևողականորեն ձախողվում են միջազգային հանրության՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ գտնելու փորձերը: Ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որը լիովին տապալվեց: Այժմ մենք մեր աշխատանքը կառուցում ենք այն ենթադրության վրա, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,-ասել է նախարարը:
Շարունակելով իր խոսքը՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանին ու տարածաշրջանի երկրներին ձեռնտու չէ հակամարտության հնարավոր սրումը:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ իրադարձությունների նման զարգացման դեպքում, Երևանը, լինելով ԼՂՀ անվտանգության երաշխավորը, ստիպված է լինելու ներքաշվել կոնֆլիկտի մեջ:
«Ակնհայտ է, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ողջ Հարավային Կովկասի համար»,-ասել է նա:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02