Օրերս կայացած ՀԱԿ համագումարն ու կուսակցության առաջնորդի կողմից հնչեցված ելույթը աննորմալ ոգևորություն է առաջացրել անդամներից մեկի, կոնկրետ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի մոտ, ով էլ կորցնելով սթափ դատելու ունակությունը ոչ օբյեկտիվ ձևակերպումներ է իրեն թույլ տվել: Քաղաքականությունից տևական ժամանակ հեռու գտնվելով, քաղաքական իրադարձություններից անտեղյակ Մալխասյանը, կարծում է, որ 90-ականներն են և իրենց կուսակցության լիդերն ու կուսակցությունը դոմինանտ են դաշտում: 20 տարի առաջ հնարավոր է Մալխասյանի մտքերը իրականությանը մոտ լինեին, բայց ոչ հիմա: Վերջին տարիներին քաղաքական դաշտում ցանկացած իրադարձություն առանց Գագիկ Ծառուկյանի անմիջական ներգրավածության և ազդեցության, տեղի չի ունեցել: Անգամ, երբ մինչև փետրվարյան դեպքերը իշխանություններին այլընտրանք դաշինք էր ձևավորվել դաշտում, համախմբման առանցքն ու շարժիչ ուժը կրկին Գագիկ Ծառուկյանն էր և այդ ժամանակ, ինչպես և հիմա, բոլոը ցանկանում են միավորվել Գագիկ Ծառուկյանի հետ, ստեղծելու համար կոնսենսուս, որը լուրջ դերակատարություն կունենա քաղաքական պրոցեսների վրա: Նշված միտքը ակտուալ է նաև այն դեպքում, եթե դիտարկենք ներկա ներքաղաքական խմորումները, երբ ամբողջ դաշտը սպասում է Գագիկ Ծառուկյանի որոշմանը: Սա ևս փաստացի ապացույցն է այն մտքի, որ Գագիկ Ծառուկյանի ներգրավածությունը քաղաքական պրոցեսներին պահանջված անհրաժեշտություն է: Այնպես որ Մալխասյանը ճոռոմ ճառեր կարդալուց առաջ, թող մի պահ վայր իջնի յոթերորդ երկնքից և տեսնի, թե իրականում ինչ է կատարվում դաշտում, հակառակ դեպքում նրա կողմից հնչած մտքերին համակարծիք կլինի միայն հենց ինքը:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44