2016 թվականը մոտենում է ավարտին, և, բնականաբար, հետաքրքրույթւոն է առաջացնում ԱՎԾ տվյալների ուսաումնասիրությունը: Այսպիսով, 2016-ի հունվար-նոյեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,6 տոկոսով: Իհարկե սպասելիքները միշտ ավելին են, բայց շատ կարևոր է հասկանալ ցուցանիշի ձևավորման նախադրյալները:
Ըստ ԱՎԾ տվյալների` աճ է արձանագրվել միայն արդյունաբերությունում և ծառայությունների ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,8 տոկոսով, ծառայություններինը՝ 7,8 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով: Անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում՝ 6,1 տոկոսով և շինարարությունում՝ 10,9 տոկոսով:
Գումարային առումով ամենաբարձրը առևտրի շրջանառությունն է` 1 տրլն 944 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` 1 տրլն 285 մլրդ դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` 1 տրլն 141 մլրդ դրամ:
Այս ցուցանիշների ֆոնին դրական երանգ է հաղորդում արտահանման երկնիշ աճը, որը շարունակում է աճել: Ըստ տվյալների, արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նկատմամբ աճել է 8 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 576 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 1 մլրդ 621 մլն դոլար՝ աճելով 21,2 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 2 մլրդ 954 մլն դոլար՝ աճելով 2 տոկոսով։
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18