Ուսումնասիրելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները` կարելի է փաստել, որ վերջին շրջանում Հայաստանի տնտեսական ակտիվությունը նվազում էր: Տնտեսական ակտիվության ցուցանիշները Հայաստանում նվազում են ընթացիկ տարվա մայիսից և անգամ հոկտեմբերին գրանցվել էր 7.8 տոկոսանոց նվազում:
Հանուն արդարության պետք է նշել, որ այս ամենի վրա իր ուրույն ազդեցությունն ունեցավ գյուղատնտեսական ցուցանիշների հաշվարկաման համակարգի փոփոխությունը: Հոկտեմբեր ամսին գյուղոլորտում արձանագրվեց 30 տոկոսանոց անկում: Այլ կերպ ասած նոր կառավարությունը որոշել էր հստակեցնել տնտեսական բազան, համարելով, որ մինչ այդ գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները ուռճացված են եղել: Այժմ ակնհայտ է մի բան, որ գյուղատնտեսությունը դադարել է աջակցել տնտեսական ակտիվությանը:
Հատկանշական է, որ այս ամենի ֆոնին նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցել է աճ: Նախորդ ամսվա տնտեսական ակտիվությունը կազմել է 2.3 տոկոս: Գյուղոլորտում նույն ամսվա տվյալների համաձայն նույնպես գրանցվել է արտադրության ծավալների աճ, որը 6.3 տոկոսով ավելին է քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները: Նախորդ տարվա համեմատ նոյեմբերին 8.8 տոկոսով ավելացել են նաև արդյունաբերության արտադրության ծավալները: Վերջինիս աճի վրա ազդող հիմնական գործոնը հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում տեղի ունեցած զարգացումներն են: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է պղնձի գներին: Նոյեմբեր ամսին դրանք գերազանցեցին 1 տոննայի դիմաց 5000 դոլարի շեմը և հասան 5.8 հազար դոլարին:
Աճ է արձանագրվել նաև արտահանման, ներքին առևտրի և մի շարք այլ ճյուղերում: Այսինքն, տնտեսական ակտիվությունը 6 ամիս անկում գրանցելուց հետո, տարեվերջից մեկ ամիս առաջ կանգ է առել: Թե ինչքան կպահպանվի տենդենցը, այս պահին դժվար է հստակ կանխատեսումներ անել: Հուսանք, որ այս դադարից հետո տնտեսական ակտիվության ցուցանիշը դեկտեմբեր ամսին կգրանցի աճ:
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
15:05 27.04.26
17:48 28.04.26
16:57 28.04.26
13:54 28.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
16:09 28.04.26
17:15 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44