Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն» առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի շուրջ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ նախագծով առաջարկվում է մեկ տարով հետաձգել կենսաթոշակային համակարգին անցնելու պարտադիր բաղադրիչը:
Ըստ նրա՝ սա նախընտրական բնույթի առաջարկություն է, որովհետև պարզ է, որ եթե մասնավոր սեկտորի ներկայացուցիչներն իմանան, որ պետք է անցնեն այդ համակարգին, կսկսեն ցույցեր անել և «փչացնել» նախընտրական տարին:
«Համակարգն այս ընթացքում ցույց է տվել, որ այն ժամանակ ներկայացված բոլոր փաստարկները շատ տեղին ու ճիշտ են եղել, և այն իրեն չի արդարացնում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ օրենքը երաշխավորում է ճշգրտված գնաճով գումարների վերադարձ, ապա պատգամավորն ասաց, որ տարիներ անց այնպիսի գնաճ է լինելու, որ պետական բյուջեով պետք է մեծ ներդրումներ անել, որպեսզի կարողանան այդ գումարները վերադարձնել:
«Ես կարծում եմ, որ 6-րդ գումարման Ազգային ժողովն այս օրենքն ընդհանրապես գործողությունից հանելու է, ուղղակի չգիտեմ, թե այդ գումարներն ինչպես են վերադարձնելու մարդկանց, որովհետև այդ գումարները անարդյունավետ են կառավարվում և այնքան մեծ չեն, որ կարողանան եկամտաբեր լինել, և կա տեղեկատվություն, որ այդ ֆոնդերը վնասներով են աշխատում»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նկատեց նաև, որ Սահմանադրական դատարանի երկրորդ որոշման վերաբերյալ օրենքում ոչ մի փոփոխություն չի արվել: «Ինչո՞ւ եք բերել օրենքի հետաձգման նախագիծը, և ինչու Սահմանադրական դատարանի որոշումը ի կատար չենք ածում»,-,ասաց նա և նշեց, որ օրինագծում պահպանվել է տարիքային խտրականությունը և դուրս է գալիս, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ մասնավոր և պետական սեկտորի առումով խտրականությունը շարունակվում է:
«Ես հարց եմ տալիս՝ մեր գումարները որտե՞ղ են, ինչպե՞ս են կառավարվում և ի՞նչ եկամտաբերությամբ, ի՞նչ երաշխիքներ կան դրանց հետ կապված: Կարևոր սկզբունքը մնում է հետևյալը՝ համակարգը պետք է լինի կամավոր, պետք է համակարգի կառավարումը կամավոր տեսանկյունից ունենա վստահություն, որ մարդիկ այդ կուտակումները կատարեն, իսկ եթե պարտադիր է, ու պետությունն է այդ բեռն իր վրա վերցնում , ապա ես չգիտեմ այդ բեռի տակից դուրս գալո՞ւ է»,- ասաց նա:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47