Հոլիվուդի լեգենդն իր 101-րդ Նոր տարին կդիմավորի Փարիզում: Ձմեռային տոներին Տասներորդ մուսայի երկրպագուներն ամբողջ աշխարհից վերստին կժամանեն Ֆրանսիայի մայրաքաղաք, որպեսզի կանգնեն 16-րդ օկրուգի հարմարավետ փողոցի այն տան մոտ, որտեղ ահա արդեն երկար տարիներ ապրում Է աշխարհում լավագույն Մելանին «Քամուց քշվածները» ֆիլմից, հաղորդում է TASS գործակալությունը։
Օլիվիա դե Հևիլենդը վերջինն Է այդ գրեթե չորսժամանոց կինոնկարում գլխավոր դերակատարների աստղային քառյակից, որն Էկրան Է բարձրացել 1939 թվականին: Ֆիլմը, որը վարձույթում հավաքել 390 մլն դոլար, ամենահասութաբերն Է ճանաչվել կինեմատոգրաֆի պատմության մեջ:
Մելանի Համիլթոնի դերն այսօր էլ գլխավորն է մնում դե Հևիլենդի կարիերայում:
Սքառլեթի դերի հավակնորդուհիների թիվը, որն արդյունքում առաջարկվեց Վիվիեն Լիին, հազարից ավելի Էր: Եվ միայն դե Հեւիլենդը, ընթերցելով Մարգարեթ Միթչելի վեպը, որը դրվել Էր կինոնկարի հիմքում, ցանկացավ մարմնավորել հենց Մելանիին: Ի դեպ դերասանուհին միշտ գիտեր, թե ինչ Է ինքն ուզում: «Լինել անկախ, ունենալ նպատակ, ընկերներ, սիրել ու սիրված լինել»,-մի անգամ նա այսպես Է ձեւակերպել կյանքի գլխավոր արժեքները:
Իր կարիերայի ընթացքում նա «Օսկար» երկու մրցանակ Է ստացել «Յուրաքանչյուրին՝ իրենը» (1948 թ.) և «Ժառանգորդուհին» (1949 թ.) ֆիլմերի համար, երկու անգամ Էլ արժանացել Է «Ոսկե գլոբուս» մրցանակի: Լոս Անջելեսի հոլիվուդյան ծառուղում բացվել Է դե Հևիլենդի անձնական աստղը:
Ֆրանսիան դերասանուհուն պարգևատրել Է Պատվո լեգիոնի շքանշանով: Մինչդեռ բոլոր այս տարիներին նրա սիրելի զբաղմունքը եղել Է զուտ բրիտանական: Օլիվիա դե Հեւիլենդը խաչբառների կրքոտ երկրպագու Է, որոնք լուծում Է ամբողջ կյանքում։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02