Հայաստանում հասարակության՝ մի առավել բանիմաց, պատրաստված ու իրազեկ մասը շատ սուր քննադատության է ենթարկում ՀՀ ԱԺ-ում ներկայացված մի շարք պատգամավորների, մասնավորապես՝ պարոն Առաքել Մովսիսյանին, պարոն Մհեր Սեթրակյանն, պարոն Մանվել Գրիգորյանին և այլք: Հիմնական փաստարկը այն է, որ ԱԺ-ն նրանց տեղը չէ, քանզի նրանք գործնականում ու իրականում օրենսդիր որևէ գործունեությամբ (բացի քվեարկելուց) այսքան տարվա մեջ չեն զբաղվել: Միգուցե ճշմարիտ են, միգուցե՝ սխալ :) դա այլ հարց է: Սակայն եթե երևույթին նայենք մեկ այլ տեսանկյունից, ապա պատկերը քիչ այլ կլինի :
Այսօր նշածս պատգամավորները փաստացիորեն ու իրավականորեն ընտրված պատգամավորներ են: Ավելին՝ նրանց մի զգալի մասը իրենց բնակության վայրերում ու հարակից շրջաններում ունեն բարձր հեղինակություն, լեգիտիմ են: Մի տեսակ տարօրինակ է, բայց մի զգալի մասով էդպես է: Կասեք մարդիկ վախենում են, դրա համար են գնում ընտրում... Կարծում եմ խնդիրն առավել խորքային է:
Որքան էլ տարօրինակ է, սակայն մարդիկ կամ նրանց մի զգալի մասը իրենց գյուղերից, քաղաքներից, թաղերից ու բակերից այս դեպքում առավելապես առանց ընտրակաշառքի խելոք գնացել ու ընտրել են իրենց պատգամավորին: Ասեմ ավելին՝ այդ ընտրված պատգամավորները հաճախ բավական ընդունելի են մարդկանց մի զգալի մասի համար, քանի որ նրանց իրենց ձևերով հարցեր են լուծում քաղաքացիների համար. մեկի երխային են գործի դասավորում, մեկին ինչ-որ օգնություն են տալիս, մեկի կենցաղային (հոսանքի, գազի վարձ) հարցերն են լուծում և էդպես շարունակ: Ու այս ամենից հետո նրանք ԱԺ-ում ինչով կզբաղվեն, դա նրանց ընտրել պատրաստվող քաղաքացուն առհասարակ հետաքրքիր չէ:
Այս մոտեցումը մի կողմից՝ շահեկան է ընտրվողի, մյուս կողմից էլ հավանաբար ընտրողի համար: սա նոր մոտեցում չէ, ու կարծում եմ այս մոտեցման վերջը չի էլ երևալու դեռևս: Երկու կողմն էլ կարծես կոմֆորտի դաշտում են հայտնվում:
Այսինքն փաստ է, որ մեզանում զուտ քաղաքական ընտրությունն այսօր ու կարծում եմ նաև շատ վաղուց իմիտացիա է և փոխարինվել է զուտ սոցիալ-կենցաղային մանր խնդիրներ լուծելու վերաբերյալ քաղաքացու ու երեսփոխան դառնալու թեկնածուի միջև գործարքով:
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58