Արդեն իսկ ուրվագծվում է գալիք խորհրդարանական ընտրություններում քաղաքական պայքարի հիմնական բևեռները, այս պահին պարզից էլ պարզ է, որ ՀՀԿ-ն պահպանելու է առաջատարի իր դիրքերը և խորհրդարան է մտնելու որպես առաջատար քաղաքական ուժ:
Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքական դաշտ, ապա երկրորդ տեղի խնդիրը ևս կարելի է փակված համարել, քանզի ակնհայտ է, որ քաղաքականությունից հեռանալուց հետո Գագիկ Ծառուկյանի վարկանիշը էլ ավելի է բարձրացել, որպես բարերարի, իսկ ԲՀԿ-ն շարունակում է բարձր վարկանիշ ունենալ, քանզի այս կուսակցությունը հասարակության մոտ շարունակում է ասոցացվել Գագիկ Ծառուկյանի անվան հետ:
Իր կայուն էլեկտորատն ունի նաև դաշնակցությունը, որը ևս կլինի գալիք խորհրդարանում և ամենայն հավանակությամբ կլինի գալիք խորհրդարանի երրորդ քաղաքական ուժը: Հիմնական պայքարն ընդանալու է չորրորդ տեղի համար, և այս հորիզոնականի համար հիմնական պայքարը կծավալվի Նիկոլ Փաշինյանենց դաշինքի, Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ»-ի, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող թիմի միջև:
Այս ուժերից միայն մեկն է մտնելու խորհրդարան, քանզի երբ խորապես վերլուծում ես քաղաքական իրականությունն ու քաղաքական ուժերի դասավորվածությունը, պարզ է դառնում, որ գալիք խորհրդարանում հինգերորդ ֆրակցիայի կարիք կամ հինգերորդ շարասյան կարիք չկա: Հինգերորդ ֆրակցիա խորհրդարանում կլինի միայն մեկ դեպքում, եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնա մեծ քաղաքականություն:
Փաստացի, Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքականություն լրջագույն ազդեցություն է ունենալու գալիք խորհրդարանի կառուցվածքի և որ ամենակարևորն է արդյունավետ աշխատելու հնարավորության վրա: Չորս ֆրակցիաներով խորհրդարանը շատ ավելի կայուն և արդյունավետ կարող է աշխատել, քան հինգերորդ շարասյան առկայության դեպքում:
Ի դեպ, խոսել այն մասին, որ եթե ընդդիմադիր բոլոր ուժերը միավորվեն մեկ դրոշի տակ՝ կարող են հաղթել իշխանությանը, ևս իրատեսական չէ , քանզի ընդդիմադիր բոլոր ուժերը նույն բանն են ասում, գրեթե նույն անցյալն ունեն և այլընտրանք են ոչ թե իշխանության համար, այլ՝ մեկը մյուսի...
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15