Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի սյունակագիրներից Ունալ Չևիկյոզն իր նոր հոդվածում անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը:
Չևիկյոզը նշում է, որ մարդասպանի՝ ոստիկանության համակարգի աշխատակից լինելը խոսում է Թուրքիայի իշխանությունների բազմաթիվ բացերի և հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո տասնյակ հազարավոր ձերբակալությունների անարդյունավետ լինելու մասին:
Սյունակագիրն ընդգծում է, որ այս դեպքն ահռելի մեծ բիծ է Թուրքիայի արտաքին իմիջի վրա, որն առանց այդ էլ անթերի համարել չէր կարելի:
«Թուրքիան այլևս անվտանգ չէ օտարազգի դիվանագետների համար: Դե, իր սեփական քաղաքացիների համար անվտանգ չէր շատ վաղուց: Օտարազգի զբոսաշրջիկների համար՝ նույնպես: Բայց երբ ահաբեկչությունը սկսում է թիրախավորել արտասահմանցի դիվանագետներին, ավելի է բարդանում Թուրքիայի լուսավոր ապագայի հնարավորությունը»,- գրում է նա:
Թուրքիան այլևս պարտավոր է վերանայել հակաահաբեկչական պայքարում իր մոտեցումները։
«Մարդասպանի ոստիկան լինելը, ընդամենը 22 տարեկան լինելը, բարձրաստիճան պատվիրակությունների անվտանգությունն ապահովող թիմում ընգրկված լինելու փաստը և հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո այդքան ձերբակալությունների կողքին դեռևս ազատության մեջ գտնվելը վախեցնող է»,- նշում է սյունակագիրը:
Ըստ Չևիկյոզի՝ չափից դուրս պարզունակ է այն վարկածը, թե սպանությունը պատվիրվել է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները նորից սրելու համար:
«Այս հարձակման՝ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը խափանելու համար պատվիրված լինելու մասին պնդումները շատ պարզունակ են երևում: Սիրիայի պատերազմում միմյանց հակառակորդ դիրքում գտնվող երկու ուժերի հարաբերությունները փչացնելու համար մարդասպան վարձելու անհրաժեշտությանը հավատալը նշանակում է լուրջ նշանակություն տալ այն ամենին, ինչը ոչ ավելին է, քան սովորական ֆանտազիա»,- գրում է Չևիկյոզը:
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացմանը: Հարձակումից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, 40 րոպե անց բժիշկները հայտնել են նրա մահվան մասին:
Դեսպանին սպանած 22-ամյա ոստիկանը նախ մեջբերումներ է արել «Ալ Քաիդա» խմբավորման հիմնից, այնուհետև արաբերենով բացականչել է «Ինձ այստեղից միայն մահը կտանի» և հայտարարել, որ նա հավատարմություն է հայտնել ջիհադին:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02