Լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության 100-րդ օրը: Սեպտեմբերից սկսած` պետական գերատեսչություններին տված մի շարք հանձնարարականների շարքում, անշուշտ, կարելի է առանձնացնել այն, որ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը մինչեւ դեկտեմբերի 20-ը կառավարությանը ներկայացնել Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ համապարփակ առաջարկություններ, ապա մշակել կոնկրետ քայլեր:
Մեղրիում` Իրանի հետ սահմանագոտում, ազատ տնտեսական գոտու ստեղծումը միտված է մեծացնելու Հայաստանի ներդրումային գրավչությունը, ինչը կարող է խթան դառնալ տվյալ տարածաշրջանի զարգացման համար: Ավելին` այն լրացուցիչ զարգացման ծրագիր կհանդիսանա Սյունիքի մարզի համար. Սյունիքում հավելյալ ներդրումներ կարվեն, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կաշխուժանա առեւտուրը: Այսքանը Սյունիքի համար: Իսկ առհասարակ ԱՏԳ-ն ոչ միայն ի շահ պետության է, որը կապահովի հարկային մուտքեր, պետական եկամուտներ, այլեւ կխթանի փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը, ինչի հաշվին մարդիկ կապրեն ավելի բարեկեցիկ: ԱՏԳ-ի հիմնումով նախատեսվում է իրականացնել այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան ազատորեն մուտք գործել Եվրասիական տնտեսական միության եւ իրանական շուկաներ:
Այստեղ հարց է ծագում: Ի՞նչ ապրանքատեսակներ կարելի է արտահանել Հայաստանից Իրան, որի պահանջարկն իրանցի սպառողն իսկապես կունենա: Առաջին հերթին այստեղ պետք է ի նկատի ունենալ գյուղմթերքի և պարենային արտադրության պահանջարկը:
Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ ԱՏԳ-ում ամենայն հավանականությամբ կբացվեն արտադրամասեր, որտեղ արտադրված ապրանքը պահանջարկ կունենա ոչ միայն Հայաստանում, այլեւ Իրանում: Ըստ նախնական տվյալների` ազատ տնտեսական գոտում կունենանք ջրի շշալցման արտադրամաս, բանկային եւ հյուրանոցային, փաթեթավորման ծառայություններ, պահեստներ:
Նշենք, որ կառավարությունը տարեկան շուրջ 100 մլն դոլարի շրջանառություն է կանխատեսում Մեղրիի ԱՏԳ-ի բնականոն գործունեության դեպքում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44