Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:30-ին: Առաջին ալիքի ուղիղ եթերում հայտնի կդառնա, թե ով հնարավորություն կստանա ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին. վերջնական պայքարն ընթանալու է Մարտայի եւ Արծվիկի միջեւ: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքից:
Եթե մրցույթի 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում լավագույն մասնակիցներն ընտրվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում, իսկ 2-րդ փուլում՝ միջազգային ժյուրիի եւ sms քվեարկության միջոցով, ապա «Դեպի եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլում հաղթողը կորոշվի Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ sms քվեարկության միջոցով:
Եվրատեսիլյան երկրպագուները կարող են աջակցել իրենց նախընտրած մասնակիցներին՝ sms հաղորդագրություն ուղարկելով 1008 կարճ համարին՝ նշելով մասնակցի երկնիշ համարը: Իսկ համարները հետեւյալն են՝ 01 Մարտա, 02 Արծվիկ: Կարճ հաղորդագրություն կարելի է ուղարկել ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից: Մեկ հաղորդագրության արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ինչպես բոլոր հաղորդաշարերի դեպքում, այս դեպքում եւս sms քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Եթե բոլորը» հաղորդաշարին եւ օգտագործվելու է բարեգործական նպատականերով:
«Դեպի եվրատեսիլ» նախագծի հատուկ հյուրը «Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգն է, ով հատուկ մասնակիցների կողքին լինելու, սատարելու ինչպես նաեւ հայրենիքում ելույթ ունենալու նպատակով ժամանել է Հայաստան: Նրա ելույթին կարող եք հետեւել նախագծի շրջանակում:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02