Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանի մետրոպոլիտենի վաստակաշատ աշխատակիցներին և մետրոպոլիտենի հիմնադրման 35-ամյակի առիթով մայրաքաղաք այցելած «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներին: Ողջույնի իր խոսքում քաղաքապետը նկատել է, որ 35-ամյա մետրո ունենալն իրադարձային է ոչ միայն մետրոյի աշխատակիցների, այլև ողջ հասարակության համար:
«Մետրոն, իր կարևորագույն նշանակությունից բացի, հանդիսանում է նաև աշխարհի ցանկացած քաղաքի զարգացածության խորհրդանիշ: Հատկապես խոշոր քաղաքների կյանքում այն անփոխարինելի դերակատարում ունի: Մետրոն իրավամբ համարվում է ամենաարագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր և հարմարավետ հասարակական տրանսպորտային միջոցը: Հայոց մայրաքաղաքի մետոպոլիտենի 35-ամյակի առիթով մեր հյուրերի այցը գնահատելի է, ուստի առանձնահատուկ ողջունում եմ «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներին, որոնց հետ բարեկամությունն ու համագործակցությունը կարևորում ենք»,-ընդգծել է քաղաքապետը՝ նկատելով, որ սա նաև հրաշալի առիթ է՝ երևանյան մետրոյի նվաճումներն ու զարգացման տեսլականը գործընկերների հետ մասնագիտական քննարկման ենթարկելու համար:
«Այս օրն ունենալու համար մենք խորապես երախտապարտ ենք մետրոպոլիտենի մտահղացման ու ստեղծման երբեմնի պետական այրերին, նախագծողներին, շինարարներին ու մեր վաստակաշատ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել թե՛ այն կայացնելու և թե՛ հետագայում այս օբյեկտը հավուր պատշաճի պահպանելու գործում: Երևանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրերը մեր մշտական ուշադրության կենտրոնում են, ու մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ, երևանյան մետրոն տարեցտարի ավելի ու ավելի է արդիականացվում, համալրվում գույքով ու նոր տեխնոլոգիաների կիրառման համար անհրաժեշտ սպասարկմամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի մետրոպոլիտենի 35-ամյակի առիթով պաշտոնական ընդունելության շրջանակում երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար մետրոպոլիտենի մի շարք վաստակաշատ աշխատակիցներ արժանացել են պարգևների:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02