tert.am.- Կցանկանայինք, որ շփման գծում տեղի ունեցած բոլոր վայրագությունները հետաքննելու հնարավորություններ ընձեռվեին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին քիչ առաջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
«Մենք մեղադրանքներ ենք ստանում մի քանի կողմերից: Մեզ համար որպես Եվրոպական միության ներկայացուցիչ, ինչպես և այլ միջազգային կազմակերպությունների համար բարդ է գնահատական տալ իրավիճակին: Մի բան պարզ է՝ մենք դատապարտում ենք տեղի ունեցած բոլոր վայրագությունները: Մենք կցանկանայինք, որ դրանք հետաքննելու հնարավորություններ ընձեռվեին` մեղավորներին պատժելու համար»,-հայտարարեց Հերբերտ Զալբերին։
Հարցին, թե մտադի՞ր է արդյոք այցելել Ադրբեջան և քննարկել իրավիճակը ԵՄ պաշտոնյան նշեց, որ պարբերաբար այցելություններ եմ կատարում Հայաստան և Ադրբեջան և քննարկումներ ունենում երկու կողմերի հետ։
«Եվ ես մտադիր եմ շարունակել այս ավանդույթը»,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ Երևանում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, ում այսօր ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
Այսօր ավելի վաղ ԵՄ պաշտոնյային ընդունել էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02