Միհրան Պողոսյանը արդարացիորեն կարող է ընդգրկվել 2116թ. Հայաստանյան Ձմեռ Պապիկների թոփ-տասնյակի առաջատար հորիզոնականներում: Նոր Տարվա գեղեցիկ ավանդույթի համաձայն` Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին» հասարակական կազմակերպությունը, իրական Ձմեռ Պապիկի ոճով ամանորյա շքեղ և տպավորիչ անակնկալ մատուցեց մեր փոքրիկներին: Երևանի Ազատության պողոտայի և Թբիլիսյան խճուղուն հարակից տարածքում օրերս հանդիսավոր բացված Ձմեռային այգին Լապլանդիայի նմանօրինակն է Հայաստանում: Այգու տարածքում կարող եք ծանոթանալ Սանտա Կլաուսի, Միսիս Կլաուսի, էլֆերի և Սանտայի եղջերուների հետ: Ցանկացողները կարող են այցելել Սանտային հենց իր տանը, հյուրընկալվել Էլֆերի դպրոցում, համտեսել միսիս Կլաուսի թխվածքաբլիթները՝ հենց իր փռատանը, տեսնել՝ որտեղ են պատրաստվում այն բոլոր խաղալիքները, որոնք Սանտան նվիրում է երեխաներին Ամանորի գիշերը, և, վերջապես, զբոսնել սահնակով՝ եղջերուների հետ միասին: Ձմեռային այգին իրոք անգնահատելի և հիշարժան նվեր է մեր փոքրիկների համար, իսկ այնտեղ անցկացվող տոնական միջոցառումները մեր փոքրիկների ամանորը կվերածեն` անմոռանալի և գեղեցիկ հեքիաթի: Հաջորդ կարևոր և Երևաննանպաստ նախաձեռնությունը «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի կամ ժողովրդի լեզվով ասած կարմիր գծերի հետագա շահագործման և եկամուտների տնօրինման իրավունքները ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանին փոխանցելն էր: Պողոսյանների ընտանիքը շուրջ 4 միլիոն դոլարի ներդրում էր իրականացրել «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի բիզնես պրոեկտում և անկախ նրանից թե ինչ պայմանավորվածությունների արդյունքում է ձեռք բերվել այս համաձայնությունը` անարառկելի փաստ է, որ մայրաքաղաքի ֆինանսական միջոցները առաջիկա տարիների ընթացքում կաճեն տարեկան առնվազն 100 մլն դրամով, իսկ դրանից հետո տարեկան առնվազն 400 մլն դրամով, իսկ այս պարագայում աներկբայորեն շահում է ոչ միայն Երևանը, այլև մեր համաքաղաքացիները, քանի որ բյուջեի ավելացման պարագայում այդ միջոցները կուղղվեն համայնքային նշանակության տարբեր ծրագրերի իրագործմանը: Կարծում եմ, որ Միհրան Պողոսյան կողմից իրականացված նմանօրինակ գեղեցիկ նախաձեռնությունները, անկախ նրա անվան շուրջ շրջանառվող տարաբնույթ ասեկոսեների և դեռևս հետաքննության փուլում գտնվող օֆշորային պատմությունների, արժանի են գովեստի և շնորհակալանքի խոսքերի: