Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը Ռուսաստան հայտ է ուղարկել 2010 թ. Սմոլենսկի շրջանում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու կործանված ինքնաթիռի սղագրությունները տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Պաշտպանության նախարարությունը Ту-154М-ի խցիկում բանակցությունների ձայնագրություններն անհապաղ Լեհաստանին փոխանցելու խնդրանքով դիմել է Ռուսաստանի իշխանություններին»,- ասվում է հայտի տեքստում:
Գերատեսչությունում նշել են, որ դեկտեմբերի 23-ին մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հետևում է, որ ՌԴ ղեկավարությունը ունի օդաչուի և ուղևորների բանակցությունների ձայնագրությունները, որոնք նախկինում չեն տրամադրվել լեհական կողմին:
Իր ելույթի ընթացքում Պուտինը հայտնել է, որ Կաչինսկու ինքնաթիռում բանակցությունների վերծանումից հետևում է, որ Լեհաստանի նախագահի ներկայացուցիչն օդաչուներից պահանջել է ինքնաթիռի վայրէջք և ասել է, որ չի կարող զեկուցել մերժման մասին:
Հիշեցնենք, որ 2010 թ. ապրիլի 10-ին՝ Երևանի ժամանակով 11:50 րոպեին, Սմոլենսկի շրջանում վայրէջքի ժամանակ վթարի էր ենթարկվել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ТУ-154 ինքնաթիռը: Ինքնաթիռում կար 96 մարդ, որոնցից 88-ը պաշտոնական պատվիրակության անդամներ էին: Զոհվածների մեջ էին Լեխ Կաչինսկին կնոջ հետ, բաձրաստիճան պետական պաշտոնյաներ, ուժային կառույցների և պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, Լեհաստանի անվանի հասարակական գործիչներ:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02