Դիզայներները կարծում են, որ ինտերիերի գույնը ուղղակիորեն կախված է նրա տիրոջ բնավորությունից: Դրա համար մինչև այս կամ այն տարածության ձևավորումը մասնագետները հետաքրքրվում են, թե ինչպիսի գույներն են հաճելի էմոցիաներ առաջացնում հաճախորդի մոտ, իսկ ինչպիսի գույներից է պետք խուսափել: Բազմաթիվ փորձարկումներ կատարելով գունանկարիչները հանգել են այն բանին, որ գոյություն ունեն 4 հիմնական ինտերիերային հոգեբանական տեսակներ:
Նուրբ, պաստելային երանգներ
Պաստելային երանգները ինտերիերում հանդիպում են շատ հաճախ: Համարվում է, որ տարածության տերը, որում գերադասում են կանաչի, կապույտի և ծիրանագույնի «խուլ» երանգները, հանդիսանում է լռակյաց, համեստ և ամաչկոտ մարդ: Այդպիսի մարդիկ սիրում են նաև բնությունը:
Որպեսզի պաստելային տարածության մեջ մի փոքր դինամիկա և էներգիա մտնի, կարելի է օգտագործել շագանակագույն, նարնջագույն կամ դեղին ակցենտներով կահույք:
Արևի վառ և հագեցած երանգներ
Եռանդուն մարդիկ, ովքեր միշտ լավ տրամադրության մեջ են գտնվում, հաճախ իրենց ինտերիերի համար ընտրում են տաք, արևային երանգներ: Այդպես է պնդում Լիտրիս Այսմենը` գույնի Pantone ինստիտուտի գործադիր տնօրենը: Այդպիսի երանգներին են դասվում հագեցած նարնջագույնը, դեղինը կամ դեղձագույնը:
Մասնագետները գտնում են նաև, որ արևային երանգներ գերադասող մարդիկ շատ ազատասեր են, գնահատում են ազատությունը և առանձնանում են սուր մտքով:
Արևային ինտերիերը բալանսի բերելու համար անհրաժեշտ է տարածության մեջ ավելացնել կապույտ, կանաչ, մոխրագույն կամ սև ակցենտներ:
Հանգիստ, չեզոք երանգներ
Կան գույներ, որոնք երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից: Այդպիսիներին են դասվում շագանակագույնը, բեժը, մոխրագույնը, դասական սպիտակը և փղոսկրի գույնը: Այսպիսի գամմա ինտերիերում ընտրում են կյանքի նկատմմաբ պրակտիկ մոտեցմամբ հավասարակշռված մարդիկ: Նրանք չեն ընկնում նորաձևության ետևից և գիտեն, թե ինչ են ուզում կյանքում:
Թանկարժեք քարերի երանգներ
Ստեղծագործ մարդկանց համար հաճախ քիչ են պաստելային և չեզոք երանգները: Նրանք սիրում են զմրուխտի, ռուբինի և տոպազի հագեցած գույները: Եթե մարդու ինտերիերում գերակշռում են հագեցած թավշյա երանգերը, ապա նրանք հանդիսանում են ոչ սովորական, ստեղծագործ և զգայական մարդիկ:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47