Լրացավ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100-րդ օրը: Վարչապետ նշանակվելուց ի վեր Կարապետյանն իր ղեկավարած կաբինետի ուշադրությունը սեւեռեց հույժ կարեւոր մի երեւույթի վրա, այն է՝ բարելավել քաղաքացիներին սպասարկող ոլորտների աշխատանքը: Վարչապետի այս հանձնարարականը, կարծում եմ, չափազանց կարեւոր էր եւ 21-րդ դարի համար անգամ ուշացած: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիներն այս կամ այն սպասարկման ոլորտի հետ առնչվելիս հաճախ հայտնվում են բյուրոկրատական քաշքշուքի մեջ, տվյալ կառույցի աշխատակիցների կողմից ստեղծված հերթերի պատճառով կորցնում են ժամանակ, վատնում գումարներ եւ նյարդեր:
Հաշվի առնելով ոլորտում առկա թերություններն ու խնդիրները՝ վարչապետը որոշեց այս հարցում ձեռքը պահել զարկերակի վրա: Կարծում եմ՝ Հայաստանում պետական ծառայողի կերպարը փոխելու ուղղությամբ իսկապես մեծածավալ աշխատանք կա տանելու: Սա հետզհետե կբերի նրան, որ ՀՀ քաղաքացիներն էլ կփոխեն իրենց թերի վերաբերմունքը պետական ծառայողի հանդեպ: Կարծում եմ՝ ամենեւին էլ չափազանցություն չի լինի, եթե նշեմ, որ պետծառայողների մի մասը՝ ամենավերեւից մինչեւ ամենաներքեւ, կարծում է, որ կարող են կոպտել ՀՀ քաղաքացուն, վերաբերվել նրան արհամարհանքով, ժամերով սպասեցնել մինչեւ անհրաժեշտ սպասարկումը կամ փաստաթուղթը տրամադրելը:
Ինքս մի քանի անգամ ականատեսն եմ եղել այն բանի, թե ինչ ընդգծված արհամարհանքով են քաղաքացիների հետ խոսում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության եւ Յունիբանկի որոշ աշխատակիցներ: Ի դեպ, դա պատճառ հանդիսացավ, որպեսզի հրաժարվեմ Յունիբանկի ծառայություններից: Վստահ եմ՝ վերոնշյալ դեպքերը միակը չեն: Այս հարցում ամենամեծ աշխատանքները հարկավոր է ուղղել նրան, որ փոխվի պետական ծառայողի մտածելակերպը, որպեսզի վերջինս գիտակցի, որ պետական կառույցում աշխատելու իրավունքն իր պապերից չի ժառանգել եւ որ այնտեղ իր առաքելությունը քաղաքացուն հավուր պատշաճի ծառայելն է:
Հուսանք, որ ոլորտը կարգավորելուն միտված վարչապետ Կարապետյանի ջանքերը կլինեն շարունակական եւ ՀՀ քաղաքացին, թակելով այս կամ այն պետական մարմնի դուռը, կծախսի նվազագույն ժամանակ՝ ստանալով որակյալ սպասարկում:
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58