Թուրքական զինուժի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակում վերջին շաբաթվա ընթացքում մահացած 16 թուրք զինծառայողներից 2-ի մարմիններն այդպես էլ չեն հասել իրենց ընտանիքներին, հաղորդում է «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Ընտանիքների անդամները հայտնել են, որ զինծառայողների մահվան լուրն իրենց է հասել անցած չորեքշաբթի, մնացյալ 14 զինծառայողների մարմինները հայրենի քաղաքներ են բերվել հաջորդ օրը, մինչդեռ այս երկու զինծառայողների մարմինների հանձնման մասին պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տրվում:
Ընտանիքներին հայտնել են, որ իրավիճակը կհտակեցվի ԴՆԹ անալիզների արդյունքներից հետո, սակայն մեկ շաբաթ անց էլ որևէ լուր չեն հաղորդել:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մոտ Amaq լրատվական գործակալությունը տարածել էր սիրիական Էլ Բաբում թուրքական ԶՈւ-ի կրած կորուստների մասին ԻՊ-ի հայտարարությունը, ըստ որի թուրքական կողմը վերջին օրերին Էլ Բաբում տվել է շուրջ 70 զոհ, մինչդեռ թուրքական աղբյուրները խոսում են օգոստոսի 24-ից այս կողմ ընդամենը 35 զոհի մասին:
Իսկ սիրիական Էլ Բաբի մոտակայքում ԻՊ գրոհայինների կողմից առևանգված երկու թուրք զինծառայողների ողջակիզման տեսագրության՝ համացանցում տարածվելուց հետո Թուրքիայի իշխանություններն ու իշխանամետ լրատվամիջոցները համառորեն լռում են:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02