Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը ձևացրել է, թե չի լսել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների մոտ գտնվող թուրք զինծառայողների մասին լրագրողի հարցը:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը` լրագրողը, մասնավորապես, հարցրել է «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հետ համագործակցության շարունակման մասին, այնուհետև հարց ուղղել, թե արդյոք թուրքական ԶՈւ-ն ԻՊ-ի ձեռքն ընկած թուրք զինծառայողների վիճակի մասին տեղեկություններ ունի՞:
Առաջին հարցին պատասխանած Քալընը ձևացրել է, թե երկրորդ հարցը չի լսել, և միանգամից անցել է մյուս լրագրողների հարցերին:
Ասուլիսի ընթացքում որևէ լրագրող հարց չի ուղղել ԻՊ-ի կողմից ողջակիզված երկու թուրք զինվորների մասնակցությամբ տեսանյութի մասին, ենթադրվում է, որ լրագրողները զգուշացվել են նախապես:
Նշենք, որ սիրիական Էլ Բաբի մոտակայքում ԻՊ գրոհայինների կողմից առևանգված երկու թուրք զինծառայողների ողջակիզման տեսագրության՝ համացանցում տարածվելուց հետո Թուրքիայի իշխանություններն ու իշխանամետ լրատվամիջոցները համառորեն լռում են:
Այս իրավիճակը խիստ դժգոհություն է առաջացրել հասարակության մի մասի շրջանում, որոնք դատապարտում են իշխանությունների այս դիրքորոշումը: Սոցցանցերի բազմաթիվ թուրք օգտատերեր իրենց զարմանքն են հայտնել, թե ինչու են Սիրիայի կամ քրդական հիմնախնդրի հարցում այդքան ակտիվ մեկնաբանություններով հանդես եկող թուրքական իշխանություններն ու մամուլն անհաղորդ, երբ հարցը հասնում է ԻՊ-ի վայրագություններին, նույնիսկ երբ ողջակիզվում են թուրք զինվորներ:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02