2016 թվականը մոտենում է ավարտին, տարին «փակվում է» դրական տնտեսական աճով, որը հաշվի առնելով տարածաշրջանում առկա տնտեսական իրավիճակը` բավականին խոստումնալից է: Օրինակ վերցնենք մեր ոչ բարով հարևան Ադրբեջանին, որտեղ ռեկորդային գնաճ և կրկին ազգային արժույթի ռեկորդային արժեզրկում է արձանագրվել:
Տնտեսական ծրագրերի և բուն տնտեսումների առումով` անցնող տարին կարելի է համարել շատ արդյունավետ:
Իրանի հետ ազատ առևտրային գոտին ստեղծվեց. ծրագիր, որը նախորդ կառավարությունը նախաձեռնեց, իսկ գործող կառավարությունն ավարտին հասցրեց կարող է շատ մեծ օգուտ տալ մեր տնտեսությանը, քանի որ Հայաստանը կարող է տնտեսական կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև: Նվազեցին բնական գազի և էլեկտրաէներգիայի գները, հստակեցվեցին մի շարք ոլորտներ: Վիճակախաղերի և շահումով խաղերի ոլորտը համապատասխանեցվեց հարկային նոր օրենսգրքին, բարեփոխվեց ծանուցման համակարգը և այսուհետ պարտավորություններ ունեցող մարդիկ կծանուցվեն կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Կատարվեց օրենքի փոփոխություն, որով միակ բնակարանի վրա բռնագանձում չի կայանա: Կառավարության որոշում ընդունվեց, որով անհատ ձեռնարկատերերը ազատվում են եկամտային հարկի և սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից:
Առանձին պետք է նշեմ օպտիմալացման մասին, որն ուղղակի աննախադեպ էր: Նույնանման գործառույթներ իրականացնող մի շարք պետական մարմիններ վերակազմվորվեցին, եղան այնպիսիք, որոնք` լուծարվեցին: Այս վերակազմավորումներով պետական միջոցների տնտեսումը հասավ միլիոնավոր դրամների, և այդ միջոցները կարող են ծառայել մի շարք սոցիալական ծրագրերի իրականացմանը:
Աննախադեպ էին նաև կառավարություն – հասարակություն հետադարձ կապի և արդյունավետ գործընկերությանը միտված քայլերը: Հրապարակվեցին առանձին ոլորտների պատասխանատուների կոնտակտային տվյալները և դա գործընկերության սկիզբն էր: Որոշում կայացվեց ստեղծել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ, որը ինչպես նշել է գործադիրի ղեկավարը` լինելու է այն հարթակը, որտեղ ձևավորվելու է կառավարության տեսլականը երկրի զարգացման վերաբերյալ:
Այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել:
Վստահ եմ, որ եկող տարին էլ ավելի արդյունավետ է լինելու, կարևորը տեմպն է, որը տեսանելի է բոլորին:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44