ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2016 թ. ապրիլի 14-24-ը Հայաստանում տեղի կունենան Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները:
Նախագծի կազմակերպիչներն են Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան:
Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված են 10-15 տարեկան Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի և Ռոմանի կոնսերվատորիայի 95 սան:
Նվագախումբը համերգներով հանդես կգա Աշտարակում (ապրիլի 18-ին, Աշտարակի քաղաքային մշակույթի տուն), Գյումրիում (ապրիլի 19-ին, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն) և Երևանում (ապրիլի 22-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահ):
Համերգային ծրագրում կհնչեն հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նախագծի շրջանակներում կկազմակերպվեն վարպետության դասեր՝ Ֆրանսիայից ժամանած առաջատար մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև գիտաճանաչողական այցելություններ Հայաստանի մշակութային օջախներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և այլն:
Նվագախմբի բեմելը կայացավ Ֆրանսիայում 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին: Նվագախումբը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Ռոման, Լիոն, Վալանս, Սենտ Էտյեն քաղաքներում: Նվագախմբի համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից` Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան, Ռ. Ալթունյան, Վ. Շարաֆյան, Ա. Սաթյան:
18:53
18:40
18:22
17:56
16:34
16:13
15:45
15:27
15:04
13:52
13:38
11:35
11:14
11:02
10:38
10:22
10:22
10:04
18:05
17:52
15:04 13.08.26
17:56 13.08.26
16:34 13.08.26
11:14 13.08.26
13:38 13.08.26
13:52 13.08.26
16:13 13.08.26
18:40 13.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02